00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանիպուլյացիայի նուրբ արվեստի երեք գաղտնիքները

© Sputnik / Asatur YesayantsՀանրահավաք Հանրապետության հրապարակում
Հանրահավաք Հանրապետության հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Բոլորիս քաջ հայտնի մանիպուլյացիան, որը բազմաթիվ գիտական ձևակերպումներ ունի, իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ մեծ թվով մարդկանց վարքագիծը ուղղորդելու և կառավարելու միջոց՝ շատ որոշակի նպատակով։
Այդ նպատակները խիստ տարբեր կարող են լինել՝ սեփական անձի դրական իմիջ ստեղծել, փող կորզել, վերջապես՝ հավերժ պահպանել իշխանությունը։ Այդ երևույթը բնավ նոր չէ, ճիշտ հակառակը։
Մանիպուլյացիայի արվեստի երեք գաղտնիքները
Դեռ ավելի քան 2000 տարի առաջ հասկացել էին՝ ստեղծիր թշնամու կերպար և դրանից հետո կարող ես վարվել այդ մարդու կամ մարդկանց հետ բառացիորեն ինչպես կցանկանաս։ Ու երբ ամբոխը միաձայն պահանջեց՝ «Խաչի′ր նրան», սա էլ էր մանիպուլյացիա, որովհետև «թշնամու» կերպարն արդեն ստեղծված էր, ամբոխն էլ պատրաստ էր խաչի հանել նրան, ով հանդգնել էր ընդվզել ընդունված պատկերացումների դեմ։ Եվ այդ ողջ ամբոխից որևէ մեկի մտքով չանցավ՝ լա′վ, բայց ինչո՞ւ ենք այս մարդուն թշնամի անվանում։
Դառնանք մեր իրականությանը։ Առաջին գաղտնիքը՝ քողարկված մանիպուլյացիա։ Կարո՞ղ եք հիշել, թե վերջին ժամանակներս քանի-քանի անգամ են իշխանությունները հպարտորեն հայտարարել՝ մենք բարձրացնում ենք կենսաթոշակները ավելի քան 2000 դրամով։ Ու ես որպես թոշակառու արդեն անհամբեր սպասում են, թե երբ է գալու հունվարի 1-ը, երբ վերջապես կստանամ այդ բաղձալի լրացուցիչ 2 հազարը։ Իսկ հետո իմանում եմ ճշմարտությունը՝ այդ խղճուկ 2000-ը հասնում է միայն նրանց, ովքեր նվազագույն կենսաթոշակ են ստանում՝ 26 հազար 500 դրամ։
Ինչո՞ւ է նախկին լրագրողը կողմ ԶԼՄ–ների պատժամիջոցները խստացնելուն
Ինձ, բնականաբար, ոչինչ չի հասնելու, որովհետև նվազագույնից ավելին եմ ստանում։ Բայց կառավարությունը հո սուտ չի՞ ասում՝ կենսաթոշակներն իրոք կբարձրանան։ Ավելի քան 450 հազար կենսաթոշակառուների գիտե՞ք քանի տոկոսին է դա վերաբերում. Ընդամենը՝ 3 տոկոսին։ Այսինքն, 97 տոկոսը ոչ մի ավելացում չի ստանա։ Իսկ ես հենց այդ 97 տոկոսի մեջ եմ։
Մանիպուլյացիայի երկրորդ գաղտնիքը առաջինի հետ անմիջական կապ ունի։ Բայց այս դեպքում կարելի է ասել՝ կիսամանիպուլյացիա, երբ քեզ ներկայացնում են թե′ ճիշտը, թե′ սխալը, բայց ցանկալի տպավորությունն արդեն ձևավորված է։ Դասական օրինա′կ։ Վերջերս հեռուստաընկերություններից մեկը ներկայացրեց ակնհայտ սխալ գրաֆիկ և դրա հիման վրա պնդեց, որ Հայաստանի արտահանումը գերազանցում է ներկրմանը։
Ես, իհարկե, շատ եմ ուզում հավատալ հեռուստատեսությանը, որը պնդում է, թե ուղղակի սխալ է տեղի ունեցել և շտկվել։ Նաև հրաշալի կլիներ, իհարկե, որ մեր արտահանումը իրոք գերազանցեր ներկրմանը։ Ավաղ, կասկածը մնում է՝ արդյոք ինչ-որ մեկը չէ՞ր ուզում ինձ մոտ շատ որոշակի տպավորություն ստեղծել մեր տնտեսության վիճակի մասին։ Այ, հարևան Վրաստանում իրոք արտահանումը հիմա գերազանցում է ներկրմանը, և այդ տեղեկության աղբյուրը ոչ թե լրատվամիջոցն է, այլ պետության հաջորդ տարվա բյուջեն, որը քննարկվում է հենց այս օրերին։ Ինչպե՞ս չհավատաս։
Սմարթֆոնով երիտասարդ - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչպես վերահսկել և կառավարել մարդկանց, հարցրեք Facebook–ին
Եվ վերջապես ակնհայտ մանիպուլյացիա։ Այսինքն, պարզապես սուտ են ասում, բայց այդ սուտը շատ կոնկրետ նպատակ ունի՝ համոզել լայն հասարակայնությանը մի բանում, ինչը իրականությանը բացարձակ չի համապատասխանում։ Թույլ տվեք կյանքս պատմել։ Տարիներ առաջ մենք՝ խորհրդարանի աշխատանքը լուսաբանող լրագրողներս, նստած էինք հենց նիստերի դահլիճում։ Ինչու եմ շատ լավ հիշում։ Որովհետև 1998 թվականի փետրվարի ամենասկզբին՝ հենց բուռն իրադարձություններից անմիջապես առաջ, այնտեղ՝ պառլամենտի ամֆիթատրոնում, հարցրի Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանին՝ արդյոք չի՞ պատրաստվում հրաժարական տալ։ Շատ հանգիստ պատասխանեց՝ ախր եթե ես գնամ, ողջ ղեկավարությունը հրաժարական կտա։ Հաստատ հիշում եք՝ անցավ ընդամենը երկու օր, և այդ կանխատեսումը իրականություն դարձավ։
Բայց այդ մասին չի խոսքը, այլ ակնհայտ մանիպուլյացիայի։ Երբ լրագրողներին մի քանի տարի առաջ ի վերջո դուրս հանեցին դահլիճից և տեղափոխեցին վերև՝ պատգամավորներից հեռու, մենք սկսեցինք բողոքել՝ այս ինչպե՞ս եք վարվում մեզ հետ։ Ու այն ժամանակվա իշխանությանների ներկայացուցիչները միաբերան համոզում էին՝ ողջ աշխարհում է այդպես, չկա որև երկրում պառլամենտ, որտեղ լրագրողներին դահլիճ թողնեն։ Ես, իհարկե, աշխարհի բոլոր խորհրդարաններին ծանոթ չեմ, բայց մի քանի տարի առաջ եղել եմ Ավստրալիայի պառլամենտում։ Ու կարող եմ հավաստիացնել բոլորին՝ այնտեղ լրագրողները հանգիստ նստած են հենց նիստերի դահլիճում՝ լրատվամիջոցների համար նախատեսված օթյակում։
Նստել թախտին, սպասում ենք աստերոիդին, կամ Հայաստանի բնակչությունը 5 միլիոն դարձնելու առիթ
Կներեք, բա մեզ համոզում էիք, թե նման բան չկա ողջ աշխարհում։ Իսկ սեփական վիճելի որոշումը հիմնավորելու նպատակով իրականությունը խեղաթյուրելն ի՞նչ է կոչվում։ Միանգամայն ճիշտ եք՝ մանիպուլյացիա։ Ավելին՝ ակնհայտ մանիպուլյացիա։
Լրահոս
0