Այն, ինչ Հայաստանում տեսա, առիթ է նորից վերադառնալու՝ այս անգամ ընտանիքով. ՌԴ սենատոր

© Sputnik / Armenuhi Mkhoyan ՌԴ սենատոր Նատալյա Կոսիխինա
ՌԴ սենատոր Նատալյա Կոսիխինա - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
ՌԴ սենատոր Նատալյա Կոսիխինա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նա Հայաստան է եկել ռուսաց լեզվի զարգացմանն ուղղված հնարավոր համագործակցության նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած հյուրերից շատերն առաջին անգամ էին այստեղ, բայց այն, ինչ տեսան նրանք, «ստիպում» է վերադառնալ:
ՌԴ սենատոր Նատալյա Կոսիխինան համաժողովի ռուսական խմբի կազմում առաջին անգամ է Հայաստանում, սակայն նունիսկ մեկ օրը բավական է Հայաստանին սիրահարվելու համար:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Ռուսական պատվիրակության բեյջերը
Ռուսական պատվիրակության բեյջերը - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Ռուսական պատվիրակության բեյջերը
«Այն, ինչ Հայաստանում տեսա մեկ օրվա ընթացքում, առիթ է նորից վերադառնալու։ Մեկ օրում այսքան էմոցիա՝ անբացատրելի է: Արդեն վաղը մեկնում եմ, բայց արդեն իսկ հաջորդ այցի համար ծրագրում եմ իմ այցը Հայաստան՝ ընտանիքով ու երկարաժամկետ: Հրաշալի երկիր է, հրաշալի մարդիկ, ճարտարապետությունը, բնությունը՝ իրոք միայն բարի ու դրական էներգետիկա ես ստանում»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Նատալյա Կոսիխինան:
Նա Հայաստան է եկել գիտության, մշակույթի ու կրթության հանձնաժողովի կազմում՝ կրթական ու մշակութային հաստատությունների հետ ռուսաց լեզվի զարգացմանն ուղղված հնարավոր համագործակցության նպատակով՝ առկա ներուժին ծանոթանալու համար:
Լրահոս
0