Դատավոր Նարինե Հովակիմյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը

© Sputnik / Andranik GhazaryanРоберт Кочарян с адвокатами Айком Алумяном и Ованнесом Худояном выходят из зала суда по окончанию заседания по делу 1 марта (23 июня 2020). Еревaн
Роберт Кочарян с адвокатами Айком Алумяном и Ованнесом Худояном выходят из зала суда по окончанию заседания по делу 1 марта (23 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Բաժանորդագրվեք
Հայկ Ալումյանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին` նշելով, որ նա չի կարող անկախ և անկողմնակալ լինել։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանն այսօր մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի ներկայացրած բացարկի միջնորդությունը։
Դատական ակտը բողոքարկման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Բողոքների քննությունը կշարունակվի նոյեմբերի 5-ին` ժամը 16․30-ին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման դեմ բերված վերաքննիչ բողոքները քննող դատավոր Նարինե Հովակիմյանին։ Պաշտպանն ընդգծել էր, որ դատավոր Հովակիմյանը չի կարող համարվել անկախ և անկողմնակալ դատավոր, իսկ նրա մասնակցությամբ դատավարությունը չի կարող արդար համարվել։
Քոչարյանի գործով դատախազը միջնորդեց վերաորակել երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала