Հայաստանում 588 385 մարդ է պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության դեմ

© Sputnik / Павел Лисицын / Անցնել ֆոտոբանկՊատվաստում
Պատվաստում - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Բաժանորդագրվեք
COVID-ով հիվանդացած և բուժված մարդը 90 օր ազատվում է ՊՇՌ թեստ հանձնելու կամ պարտադիր պատվաստվելու պահանջից:
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, հոկտեմբերի 17-ի դրությամբ, կատարվել է 588385 պատվաստում։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Առաջին դեղաչափը ստացել է 403 431 հոգի, իսկ երկրորդը՝ 184 954։
Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով հոկտեմբերի 1-ից ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները պարտավոր են գործատուին ներկայացնել ՊՇՌ թեստավորման պատասխան կամ պատվաստման հավաստագիր։
Պատվաստում Հյուսիսային պողոտայում - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2021
Մեկ օրում պատվաստվել է 16 722 քաղաքացի. կառավարությունում քննարկել են Covid իրավիճակը
Նշենք, որ COVID-ով հիվանդացած և բուժված մարդը 90 օր ազատվում է ՊՇՌ թեստ հանձնելու կամ պարտադիր պատվաստվելու պահանջից: Այսինքն` նախորդ 90 օրվա մեջ հիվանդացած անձինք բացառություն են։
Նրանք թեստ չեն հանձնելու ու չեն պատվաստվելու։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала