https://armeniasputnik.am/20211018/hh-n-ev-rd-n-tarber-ughghutjunnervov-ardjunavet-hamagvortsakcutjun-en-hastatel-putin-34394758.html
ՀՀ-ն և ՌԴ-ն տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցություն են հաստատել. Պուտին
ՀՀ-ն և ՌԴ-ն տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցություն են հաստատել. Պուտին
Պուտինը կարևորել է, որ ՀՀ և ՌԴ պաշտոնյաները, հասարակական կազմակերպություններն ու մի շարք շրջանակներ կկարողանան փորձի փոխանակում կատարել, քննարկել երկկողմ... 18.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-18T12:49+0400
2021-10-18T12:49+0400
2021-10-18T12:53+0400
հայաստան
ռուսաստան
վլադիմիր պուտին
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/09/28943350_0:0:3147:1770_1920x0_80_0_0_24bce73b2e6f35dcb433a39eb242c2e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուս-հայկական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ երկու երկրի միջև հաստատվել է բովանդակալից երկխոսություն և արդյունավետ համագործակցություն տարբեր ուղղություններով։Պուտինը նաև հայտնել է, որ ռուս-հայկական կապերի զարգացման գործում զգալի դեր է խաղում միջտարածաշրջանային կոոպերացիան, որը թույլ է տալիս փոխշահավետ նախագծեր իրականացնել տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար և շատ այլ ոլորտներում:ՌԴ նախագահը կարևորել է այն հանգամանքը, որ համաժողովի շրջանակներում ՀՀ և ՌԴ պաշտոնյաները, հասարակական կազմակերպությունները, ակադեմիական, փորձագիտական և գործարար շրջանակները կկարողանան փորձի փոխանակում կատարել, քննարկել երկկողմ օրակարգի հարցերը և նախանշել հետագա համատեղ աշխատանքի ուղիները:«Ակնկալում եմ, որ համաժողովը տեղի կունենա ստեղծագործական, կառուցողական մթնոլորտում, կտրվի նոր նախաձեռնությունների մեկնարկը, որոնք կնպաստեն ռուս-հայկական արդյունավետ գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը»,- հավելել է նախագահը՝ հաջողություն մաղթելով համաժողովի մասնակիցներին:Նշենք, որ հոկտեմբերի 18-ին Երևանում մեկնարկել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը, որի կազմակերպիչներն են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը։ Ֆորումը կտևի մինչև հոկտեմբերի 19-ը։Նիստին կմասնակցեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։ Ֆորումի շրջանակում կիրականացվի նաև Ռուսական արտահանման կենտրոնի բիզնես-առաքելություն՝ շուրջ 100-150 հայ և ռուս գործարարների մասնակցությամբ։ Նիստերի աշխատանքներին կմասնակցեն նաև ՀՀ մարզպետներ, ՌԴ տարածաշրջանային ղեկավարներ, Եվրասիական տնտեսական միության, համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, գործարարներ։
https://armeniasputnik.am/20211015/vat-khaghaghutjuny-lav-paterazmic-lav-e-putin-34320347.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/09/28943350_0:0:2731:2048_1920x0_80_0_0_1aab9a307c73f9a459a54e2fc7393024.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին
հայաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին
ՀՀ-ն և ՌԴ-ն տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցություն են հաստատել. Պուտին
12:49 18.10.2021 (Թարմացված է: 12:53 18.10.2021) Պուտինը կարևորել է, որ ՀՀ և ՌԴ պաշտոնյաները, հասարակական կազմակերպություններն ու մի շարք շրջանակներ կկարողանան փորձի փոխանակում կատարել, քննարկել երկկողմ օրակարգի հարցերը։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուս-հայկական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ երկու երկրի միջև հաստատվել է բովանդակալից երկխոսություն և արդյունավետ համագործակցություն տարբեր ուղղություններով։
«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա, կրում են դաշնակցային բնույթ։ Մեր պետությունների միջև հաստատվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն տարբեր ուղղություններով»,- ասված է Կրեմլի կայքում հրապարակված ուղերձում։
Պուտինը նաև հայտնել է, որ ռուս-հայկական կապերի զարգացման գործում զգալի դեր է խաղում միջտարածաշրջանային կոոպերացիան, որը թույլ է տալիս փոխշահավետ նախագծեր իրականացնել տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար և շատ այլ ոլորտներում:
ՌԴ նախագահը կարևորել է այն հանգամանքը, որ համաժողովի շրջանակներում ՀՀ և ՌԴ պաշտոնյաները, հասարակական կազմակերպությունները, ակադեմիական, փորձագիտական և գործարար շրջանակները կկարողանան փորձի փոխանակում կատարել, քննարկել երկկողմ օրակարգի հարցերը և նախանշել հետագա համատեղ աշխատանքի ուղիները:

15 հոկտեմբերի 2021, 13:47
«Ակնկալում եմ, որ համաժողովը տեղի կունենա ստեղծագործական, կառուցողական մթնոլորտում, կտրվի նոր նախաձեռնությունների մեկնարկը, որոնք կնպաստեն ռուս-հայկական արդյունավետ գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը»,- հավելել է նախագահը՝ հաջողություն մաղթելով համաժողովի մասնակիցներին:
Նշենք, որ հոկտեմբերի 18-ին Երևանում մեկնարկել է
Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը, որի կազմակերպիչներն են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը։ Ֆորումը կտևի մինչև հոկտեմբերի 19-ը։
Նիստին կմասնակցեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։ Ֆորումի շրջանակում կիրականացվի նաև Ռուսական արտահանման կենտրոնի բիզնես-առաքելություն՝ շուրջ 100-150 հայ և ռուս գործարարների մասնակցությամբ։ Նիստերի աշխատանքներին կմասնակցեն նաև ՀՀ մարզպետներ, ՌԴ տարածաշրջանային ղեկավարներ, Եվրասիական տնտեսական միության, համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, գործարարներ։