Սարսափելի է. Քանյե Ուեսթը երկրպագուներին վախեցրել է իր դիմակներով

© AP Photo / Michael WykeՔիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը դստեր հետ
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը դստեր հետ - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Բաժանորդագրվեք
Ուեսթի երկրպագուները կարծում են, որ ռեփերի ընտրած դիմակներով կերպարները վախեցնող, անգամ սարսափեցնող են:
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը` ռեփեր Քանյե Ուեսթը, եվրոպական մի քանի քաղաքների բնակիչներին վախեցրել է իր տարօրինակ դիմակներով։ Այս մասին գրում է The Independent պարբերականը։
Մասնավորապես, Բեռլինում ռեփերի երկրպագուները նրան տեսել են սպիտակ սիլիկոնե դիմակով, որը ծածկում է ամբողջ գլուխը։
Ուեսթի երկրպագուները նրա կերպարները սարսափելի են համարել։ Նրանք Ուեսթին համեմատել են Grand Theft Auto շարքի տեսախաղերի կերպարի հետ։
Հիշեցնենք` Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը յոթ տարվա ամուսիններ էին, երբ 2020թ․-ի փետրվարին Քիմն ապահարզանի դիմեց։ Զույգը խաղաղ բաժանվեց, ամուսնական պայմանագրի պայմանները ոչ ոք չվիճարկեց։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала