00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մասնագետները «հայկական բնավորությամբ» նոր կուլտիվատոր են ստեղծել խաղողի այգիների համար

© Sputnik / Aram NersesyanԽաղողի այգի
Խաղողի այգի - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Խաղողի այգի
Բաժանորդագրվել
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ստեղծած մոդելները կարող են օգտագործվել նույնիսկ այն այգիներում, որտեղ ծառերը կամ որթատունկերը շատ խիտ են տնկված (իսկ Հայաստանի պայմաններում հողը խնայելու համար հաճախ են այդպես անում)։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնագետները խաղողի այգիները մշակելու համար կուլտիվատոր են ստեղծել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նախագծի համահեղինակ, համալսարանի դաշտավարության մեքենայացման կենտրոնի գիտաշխատող Վաչիկ Կարապետյանն ասաց, որ կուլտիվատորի նոր մոդելները նախատեսված են Հայաստանի պայմանների համար։
Քանի որ ֆերմերների հողակտորները մեր երկրում համեմատաբար փոքր են, փորձում են որքան հնարավոր է խիտ տնկել։ Այդպես կարելի է ավելի շատ բերք ստանալ, բայց աճում է վնասատուների տարածման վտանգը ։ Բացի այդ, դժվարանում է նման այգիների մեքենայացված մշակումը։
Այգի - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2021
Ինտենսիվ այգիների պահանջարկն աճում է և՛ Հայաստանում, և Արցախում. մասնագետ
Ըստ նորմատիվի՝ խաղողի վազերի միջշարային տարածությունը պետք է լինի առնվազն 2 մ 70 սմ, բայց Հայաստանում այն երբեմն հասնում է մինչև երկու մետրի։ Եվ եթե նույնիսկ այգի բերենք ամենափոքր տրակտորը` մեկուկես մետր լայնությամբ, ապա վազերի միջև ընդամենը 20-25 սանտիմետր տարածություն է մնում: «Մեկ սխալ շարժում, և տրակտորը կարող է վնասել վազերը»,– պարզաբանում է Կարապետյանը։
Որպեսզի այդ այգիներում հնարավոր լինի մեխանիկորեն մշակել այդ միջշարային տարածությունը, կուլտիվատորի սկավառակներն աշխատում են ոչ թե շղթայական, այլ հիդրավլիկ մեխանիզմով։
«Ընդ որում` հիդրավլիկ սկզբունքով մենք մշակել ենք նաև կառուցվածք, որի վրա սկավառակներն անհրաժեշտ տարածությունից առաջ չեն գալիս ու չեն վնասում ծառերը կամ որթատունկերը», - նշեց Կարապետյանը:
Համալսարանի մասնագետները ստեղծել են կուլտիվատորի երկու մոդիֆիկացիա՝ մեկը սովորական այգիների համար (այն արդեն օգտագործում են մասնավոր տնտեսություններից մեկում), մյուսը, ավելի փոքրը՝ ինտենսիվ այգիների (առայժմ հավաքման փուլում է)։
Վարոս Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2021
Արտադրողները կկարողանան ավելի հեշտ պայմաններով սարքեր ներկրել. Էկոնոմիկայի փոխնախարար
Հիշեցնենք, որ ինտենսիվ այգիների ստեղծման աջակցությունը նախաձեռնեց Կարեն Կարապետյանի կառավարությունը, ներկայիս իշխանությունն ընդլայնեց այն: 2020 թվականի արդյունքներով՝ ինտենսիվ այգիների ընդհանուր տարածքներն աճել են գրեթե 10 անգամ՝ 53-ից հասնելով գրեթե 520 հեկտարի: Ըստ գործող աջակցության ծրագրերի՝ բոլոր նրանք, ովքեր ուզում են մինչև 100 հեկտար ինտենսիվ այգի հիմնել, վարկային տոկոսադրույքների սուբսիդիաներ են ստանում, իսկ նրանք, ովքեր փոքր ու միջին (մինչև 5 հեկտար) ինտենսիվ այգի են հիմնում, ծախսերի 50%-ի չափով փոխհատուցում են ստանում։
Գազի գինը. ի՞նչ է Երևանը շահել Փարիզի համեմատ, իսկ ինչ՝ դեռ ոչ
Լրահոս
0