00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:47
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Պետք է աջակցել, որ ռուսական կապիտալը գա Հայաստան. Պարսյանը` մետրոյի նոր կայարանի մասին

Պարսյան. Պետք է ողջունել ու աջակցել, որ ռուսական փորձառությունը և կապիտալը գա Հայաստան
Բաժանորդագրվել
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերության նախագծին, որն առնչվում է Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ «Մետրոգիպրոտրանս» ընկերության մուտքը Երևանի մետրոպոլիտենի նախագիծ պետք է ողջունել ու հնարավորինս աջակցել, որ ռուսական փորձառությունը և կապիտալը գա Հայաստան։
«Հայաստանը ռուսական ընկերությունների հետ աշխատելու երկար տարիների փորձառություն ունի, և մի շարք խոշոր շինություններ կառուցվել են հայ–ռուսական համատեղ կազմակերպությունների միջոցով, միասին աշխատել են տարբեր նախագծային ինստիտուտներ։ Երևանի մետրոպոլիտենին առնչվող նման ծրագրերը շատ քիչ են, և խորհրդային ժամանակաշրջանից հետո համատեղ հայ–ռուսական խոշորագույն նախագծեր չեն եղել, ուստի տվյալ ծրագիրը կարող է ըստ էության նպաստել հին ավանդույթները վերականգնելուն` հաշվի առնելով նշված ընկերության 30 տարվա փորձը»,– Sputnik Արմենիային ասաց տնտեսագետը։
Վերոնիկա Նիկիշինա - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2021
Մետրո, կանաչ էներգիա և գյուղատնտեսություն. ի՞նչ նախագծեր է առաջարկում Ռուսաստանը ՀՀ–ին
Պարսյանի խոսքով` Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթը նախատեսում է մեկուկես տարվա ընթացքում նախագիծ պատրաստել Աջափնյակի մետրոկայարանի կառուցման մասով, և այդ ծրագիրն ունի մի քանի տարբերակ։ Ըստ այդմ` հայկական կողմն առաջարկել է Հրազդան գետի վրայով միայն մետրոյի կամուրջի կառուցում, մինչդեռ ռուսական ընկերությունը պատրաստ է կառուցել երկհարկանի կամուրջ և՛ մեքենաների, և՛ գնացքների համար։
«Նախագծի իրականացումը կբեռնաթափի տրանսպորտային ուղևորահոսքը` հաշվի առնելով, որ վերջին տարիներին Հրազդան գետի երկայնքով կառուցապատումը բավականին ակտիվացել է, որտեղ կան նոր շենքեր ու շինություններ։ Բացի այդ, Աջափնյակի մետրոկայարանին կից նախատեսվում է կառուցել բավականին մեծ առևտրի կենտրոն, որը կունենա տնտեսական մեծ ազդեցություն այդ հանգույցում, հետևաբար նախագիծը կյանքի կոչելու համար անհրաժեշտ են մի շարք պայմաններ, գործնական միջավայր, ՀՀ կառավարությունը պետք է փորձի արագ հնարավոր բոլոր խոչընդոտները վերացնել և պատասխան փոխանցել ռուսական ընկերությանը, որպեսզի գործընթացը մեկնարկի»,– նշեց տնտեսագետը։
Երթևեկություն - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2021
Ինչու է Երևանի երթևեկը պարբերաբար կաթվածահար լինում. 5 պատճառ և ավելի շատ լուծումներ
Ըստ Պարսյանի` վերջին շրջանում շինարարության ծավալների նվազումը և 2020 թվականի ճգնաժամը մեզ պարտադրում են, որ նման խոշոր նախագծերն օր առաջ իրականացնենք, ինչը թույլ կտա լրացուցիչ ներդրումներ ներգրավել մեր տնտեսության մեջ, խթանել շինարարության ոլորտը, որն իր հերթին լոկոմոտիվ կդառնա մյուս բնագավառների համար, այսինքն` ռուսական ընկերության նախագծի իրականացումը մեզ կբերի բազմակի օգուտներ։ Տնտեսագետի պնդմամբ` նմանօրինակ մի քանի խոշոր նախագծերի շնորհիվ Հայաստանը կկարողանա տարեկան 7 տոկոսանոց տնտեսական աճ գեներացնել։
Հիշեցնենք` «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել էր, որ կայարանի նախագծման աշխատանքները կտևեն մեկուկես տարի, սակայն եթե Հայաստանի կառավարությունը հավանություն տա առաջարկին, ընկերությունը ակտիվ և դիվերսիֆիկացված կաշխատի նախագծումը մի քանի փուլի բաժանելու և տարատեսակ շինարարական աշխատանքները սկսելու համար։
Միևնույն ժամանակ, ըստ Աբրամսոնի, «Մետրոգիպրոտրանսը» պատրաստ է 500 մլն դոլարի ներդրում անել ընդհանուր Երևանի մետրոպոլիտենի զարգացման մեջ:
Երևանի մետրոպոլիտենն այժմ ունի 10 կայարան և ավելի քան 12 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ: Մետրոյի վագոնային պարկը բաղկացած է 45 վագոնից, շահագործվում է 33-ը։
Լրահոս
0