https://arm.sputniknews.ru/20211019/mipi-pndumnern-aknhajtvoren-urtshacvats-en-pnn-pataskhanel-e-arman-tatvojanin-34445421.html
«ՄԻՊ–ի պնդումներն ակնհայտորեն ուռճացված են». ՊՆ–ն պատասխանել է Արման Թաթոյանին
«ՄԻՊ–ի պնդումներն ակնհայտորեն ուռճացված են». ՊՆ–ն պատասխանել է Արման Թաթոյանին
Sputnik Արմենիա
Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության պարզաբանման` ադրբեջանցիները ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացնում, մեծ ապաստարաններ կամ նոր ճանապարհներ չեն... 19.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-19T16:34+0400
2021-10-19T16:34+0400
2021-10-20T14:40+0400
հայաստան
ադրբեջան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
արման թաթոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/986/99/9869943_0:85:1600:985_1920x0_80_0_0_511c2e02a3b7ea8ddde1af707b560fed.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրառումն ակնհայտորեն ուռճացված է։ Գերատեսչությունը պարզաբանում է տարածել։Հոկտեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Facebook–ում գրառում էր արել, որում անդրադարձել էր մայիսին ՀՀ Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցած ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչների կողմից տվյալ տարածքներում իրականացվող ամրաշինական և այլ աշխատանքներին։ՄԻՊ գրառման մեջ նշվում էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները: Նրանց ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի է մեծացել։ Ավելին, շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման և ինժեներական ակտիվ աշխատանքներ:«Այս պնդումներն ակնհայտորեն ուռճացված են, քանի որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացվում, մեծ ապաստարաններ կամ նոր ճանապարհներ չեն կառուցվել, ավելին՝ նրանց կողմից այդպիսի աշխատանքների փորձերը հաջողությամբ կանխվում են ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից։ Ինչ վերաբերում է ադրբեջանական զինծառայողների թվաքանակի և սպառազինության ավելացման մասին պնդմանը, ապա հարկ ենք համարում նշել, որ ադրբեջանական զինծառայողների ամբողջ շարժը վերահսկվում է հայկական ԶՈւ ստորաբաժանումների կողմից, և վերջին շրջանում նման գործընթաց չի արձանագրվել»,– գրված է ՊՆ հաղորդագրության մեջ։Գերատեսչությունը կոչ է անում մեր հասարակության համար զգայուն թեմաների շուրջ նմանատիպ գրառումներ կատարելիս փաստական տվյալները ճշտել նաև պաշտպանական գերատեսչության հետ։Google map-ով ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև անցնող գծով ինչ–որ բան է իրականացվում. Ղազինյան
https://arm.sputniknews.ru/20211019/hh-vostikanutjuny-teghjak-che-vor-adrbejani-tshon-sjuniqum-tuganel-e-hh-qaghaqacun-34435490.html
https://arm.sputniknews.ru/20211019/hajastani-u-adrbejani-mijev--sahmanazatum-derevs-teghi-chi-unecel-pashtpanutjan-pvokhnakharar-34433255.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/986/99/9869943_88:0:1512:1068_1920x0_80_0_0_f6a2d16c98501f22c65ad785a3d3bb85.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հհ պաշտպանության նախարարություն (պն), արման թաթոյան
հայաստան, ադրբեջան, հհ պաշտպանության նախարարություն (պն), արման թաթոյան
«ՄԻՊ–ի պնդումներն ակնհայտորեն ուռճացված են». ՊՆ–ն պատասխանել է Արման Թաթոյանին
16:34 19.10.2021 (Թարմացված է: 14:40 20.10.2021) Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության պարզաբանման` ադրբեջանցիները ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացնում, մեծ ապաստարաններ կամ նոր ճանապարհներ չեն կառուցել։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրառումն ակնհայտորեն ուռճացված է։
Գերատեսչությունը պարզաբանում է տարածել։
Հոկտեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը
Facebook–ում գրառում էր արել, որում անդրադարձել էր մայիսին ՀՀ Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցած ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչների կողմից տվյալ տարածքներում իրականացվող ամրաշինական և այլ աշխատանքներին։
«Նշված գրառման մեջ առկա են մի շարք անճշտություններ, ինչպես նաև պնդումներ, որոնք կտրված են իրականությունից»,– նշված է ՊՆ–ի պարզաբանման մեջ։
ՄԻՊ գրառման մեջ նշվում էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները: Նրանց ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի է մեծացել։ Ավելին, շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման և ինժեներական ակտիվ աշխատանքներ:
«Այս պնդումներն ակնհայտորեն ուռճացված են, քանի որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացվում, մեծ ապաստարաններ կամ նոր ճանապարհներ չեն կառուցվել, ավելին՝ նրանց կողմից այդպիսի աշխատանքների փորձերը հաջողությամբ կանխվում են ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից։ Ինչ վերաբերում է ադրբեջանական զինծառայողների թվաքանակի և սպառազինության ավելացման մասին պնդմանը, ապա հարկ ենք համարում նշել, որ ադրբեջանական զինծառայողների ամբողջ շարժը վերահսկվում է հայկական ԶՈւ ստորաբաժանումների կողմից, և վերջին շրջանում նման գործընթաց չի արձանագրվել»,– գրված է ՊՆ հաղորդագրության մեջ։
19 հոկտեմբերի 2021, 13:55
Գերատեսչությունը կոչ է անում մեր հասարակության համար զգայուն թեմաների շուրջ նմանատիպ գրառումներ կատարելիս փաստական տվյալները ճշտել նաև պաշտպանական գերատեսչության հետ։
19 հոկտեմբերի 2021, 13:08