Ադրբեջանական զինուժը նոր զորավարժություններ է անցկացնում Լաչինում

© РИА НовостиԹուրք–ադրբեջանական զորավարժություններ
Թուրք–ադրբեջանական զորավարժություններ - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Բաժանորդագրվեք
Վերջին երկու ամսում սա Ստեփանակերտի անմիջական հարևանությամբ ադրբեջանական երկրորդ զորավարժությունն է։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանական բանակը զորավարժություններ է անցկացնում Արցախի Քաշաթաղի շրջանում, որն անցել է Բաքվի վերահսկողության տակ 44-օրյա պատերազմից հետո: Այդ տարածքով, ինչպես հայտնի է, անցնում է Լաչինի միջանցքը, որը Հայաստանը կապում է Արցախի հետ։
Стрельба во время учений противовоздушной обороны Ирана  - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
ԱԹՍ–ների և «անտեսանելիների» դեմ. Իրանի ՀՕՊ զորավարժությունների լուսանկարները
Ինչպես հաղորդել են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը, հրամանատարա–շտաբային զորավարժություններն անցկացվում են կապի և տեղանքում կողմնորոշվելու տարատեսակ միջոցների լայնամասշտաբ կիրառմամբ։

«Վարժանքների ընթացքում դիտարկվում է ցամաքային զորքերի և զորքերի տեսակների փոխգործակցությունը՝ կառավարման ժամանակակից մեթոդների կիրառմամբ», - նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Լաչինի մոտ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ էին անցկացվում։ Դրանք ԼՂ հակամարտության գոտում Թուրքիայի և Ադրբեջանի առաջին համատեղ զորավարժություններն էին։
Ադրբեջանի ռազմանավերը - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2021
Ադրբեջանը Կասպից ծովում զորավարժություններ է սկսում
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала