Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու արժանացել է Արցախի հերոսի կոչման

© Photo : official site of the MoD of RAАрмянские военнослужащие на передовой
Армянские военнослужащие на передовой - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Բաժանորդագրվեք
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած մասնագիտական սխրանքի համար Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի Դ-30 հրետանային դիվիզիոնի 2-րդ հրետանային մարտկոցի 4-րդ հրանոթի հրամանատար, կրտսեր սերժանտ Ալբերտ Արտակի Հովհաննիսյանը հետմահու արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչման:
Պատերազմում զոհված երկու եղբայրներից մեկին «Արցախի հերոս» կոչում է շնորհվել
Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Այսօր՝ հրետանավորի օրը, Երևանում՝ Արցախի ներկայացուցչությունում, Ալբերտի հորը՝ Արտակ Հովհաննիսյանին հանձնել եմ հերոս որդու «Ոսկե արծիվ» շքանշանը։
Ալբերտին շնորհված պարգևը գնահատանք է մեր բոլոր հրետանավորներին, ովքեր արցախյան պատերազմների ժամանակ ցուցաբերել են անմնացորդ նվիրում և կամք…»,-նշված է գրառման մեջ։
Резиденция Президента Республики Арцах - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2021
Արժանացել են «Արցախի հերոս» բարձրագույն կոչման՝ հետմահու
Հիշեցնենք` 20-ամյա Ալբերտ Հովհաննիսյանը զոհվել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, հետմահու պարգևատրվել էր Արցախի «Արիության համար» մեդալով։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала