Չուվաշիան ուզում է ավելացնել տեխնիկայի մատակարարումները ՀՀ-ի հանքերի և գազատարների համար

© Sputnik / Aram NersesyanРуководитель регионального направления предприятия "Четра" Андрей Миронов
Руководитель регионального направления предприятия Четра Андрей Миронов - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Չուվաշիայի գործարաններից մեկը ցանկանում է ավելացնել բուլդոզերների և քարհանքային այլ տեխնիկայի մատակարարումները, իսկ հետո, հայկական բիզնեսի հետ համագործակցելով, այստեղ սպասարկման կենտրոն բացել։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Ծանր տեխնիկայի ռուսական «ՉԱԶ» գործարանը նախատեսում է ավելացնել ծանր տեխնիկայի մատակարարումները Հայաստանի հանքերի և գազատարների համար։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնել է «Четра» ձեռնարկության տարածաշրջանային ուղղվածության ղեկավար Անդրեյ Միրոնովը Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի ընթացքում։
Սոթքի ոսկու հանքավայր - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Սոթքի ոսկու հանքը կվերակառուցվի. հարցազրույց GeoPromining-ի ղեկավարի հետ
Արևմտյան և ճապոնական արտադրողների համեմատ, որոնք բուլդոզերներ և այլ տեխնիկա են մատակարարում հանքերին, Չեբոքսարիում գտնվող գործարանը պատրաստ է մոտ մեկուկես անգամ ավելի մատչելի առաջարկներով հանդես գալ:
«Նախկինում մենք Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին մատակարարելու փորձ ենք ունեցել և հույս ունենք, որ աշխատանքներ կսկսվեն նաև Զանգեզուրի կոմբինատի հետ։ Աշխատանքի ընդլայնմանը զուգահեռ մենք ցանկանում ենք նաև սպասարկման կենտրոն բացել, որտեղ հայ մասնագետները կսպասարկեն մեր տեխնիկան՝ մեզ հետ համաձայնագրով»,-նշել է Միրոնովը։
Քարհանքային տեխնիկայից բացի գործարանը նաև խողովակադիր մեքենաներ է թողարկում նավթագազային ոլորտի համար։ «Գազպրոմ Արմենիայի» հետ համագործակցություն դեռ չի սկսվել, բայց Ռուսաստանում գործարանն արդեն խոշոր պատվեր է կատարում «Գազպրոմի» համար, իսկ լեռնային հանքարդյունաբերության ոլորտում համագործակցում է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի խոշոր ընկերությունների հետ («Նորնիկել», «Ռուսալ», «Բելառուսկալիյ», «Կազախմիս» և մի շարք այլ ընկերություններ)։
Լրահոս
0