«Եկել ենք հասկանալու». ՀՀ նախագահն ընդունել է ԵԽ ներկայացուցիչներին

© Photo : official site of the President of RAԱրմեն Սարգսյանն ընդունել է ԵԽ ներկայացուցիչներին
Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԽ ներկայացուցիչներին - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Բաժանորդագրվեք
Սարգսյանն ու դեսպանները մտքեր են փոխանակել հետպատերազմական իրավիճակի, մարդասիրական, սահմանային խնդիրների շուրջ:
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Պատվիրակության կազմում են ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները:
© Photo : official site of the President of RAՄարթեն Էհնբերգի գլխավորած պատվիրակությունը
Президент Армен Саркисян принял делегацию во главе с председателем группы докладчиков по вопросам демократии Комитета министров Совета Европы Мартином Энбергом (19 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Մարթեն Էհնբերգի գլխավորած պատվիրակությունը
«Մենք այստեղ ենք՝ հասկանալու, թե ինչպես են ընթանում ԵԽ-Հայաստան 2019-2022 թթ․ Գործողությունների ծրագրի կյանքի կոչման աշխատանքները»,- ասել է պատվիրակության ղեկավար Մարթեն Էհնբերգը՝ նշելով, որ այցը լավ հնարավորություն է իրավիճակին տեղում ծանոթանալու, քննարկումներ ունենալու և տեղեկատվություն ստանալու առումով:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության գործում Եվրոպայի խորհրդի կողմից տրամադրվող աջակցությանը:
Երկրի զարգացման և ժողովրդավարության ամրապնդման համատեքստում Սարգսյանը մասնավորապես կարևորել է հավասարակշռված կառավարման համակարգի առկայությունը, հակակշիռների ու զսպումների արդյունավետ մեխանիզմներ ունեցող սահմանադրության ընդունումը, որը կնպաստի ինչպես երկրի ժողովրդավարական առաջընթացին, այնպես էլ հնարավորություն կտա երկրի զարգացման տեսանկյունից լիարժեք և արդյունավետ ներգրավել սփյուռքի մարդկային ներուժը:
Սարգսյանն ու դեսպանները մտքեր են փոխանակել հետպատերազմական իրավիճակի, մասնավորապես մարդասիրական, սահմանային խնդիրների շուրջ:
ՀՀ նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է:

Պատասխանելով դիվանագետների հարցերին՝ Սարգսյանն իր դիտարկումներն է ներկայացրել Հայաստանի զարգացման ուղղությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ Հայաստանի ապագան արդյունավետ կրթական համակարգի ստեղծումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացն են:

Նա անդրադարձել է նաև հոկտեմբերի 23-ից 24-ը Դիլիջանում անցկացվելիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին (որի հիմնական թեմաները նվիրված են լինելու գլոբալ և տարածաշրջանային աշխարհաքաղաքականությանը և նոր տեխնոլոգիաներին), ինչպես նաև գալիք տարի նախատեսվող՝ գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնին:
Հիշեցնենք` ԵԽ-Հայաստան 2019-2022 թթ․ Գործողությունների ծրագիրը, որի համար 750 000 եվրո է հատկացվել, իրականացնում է Եվրոպայի խորհուրդը ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել առողջապահական ծառայությունների բարելավում՝ առողջապահական ծառայություններում նոր տեխնոլոգիաների, ինչպիսիք են՝ հեռաբժշկության, բժշկական գրառումների էլեկտրոնային տվյալների համակարգի ներդրման միջոցով, քրեակատարողական հիմնարկներում պահվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց առողջապահական իրավունքների պաշտպանության ապահովում, կանխարգելիչ առողջապահության, մասնավորապես՝ սանիտարահամաճարակային և հիգենիկ պայմանների և հսկողության մեխանիզմների բարելավում, քրեակատարողական հիմնարկներում հիվանդանոցային (հատուկ) բժշկական խնամքի և ծառայությունների արդիականացում։
Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի նոյեմբերին և կավարտվի 2022 թվականի ապրիլին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала