Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ի՞նչ եղանակ կլինի մարզերում

© Sputnik / Andranik GhazaryanԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Բաժանորդագրվեք
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը շարունակում է նվազել։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր և վաղը գիշերը սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մինչև հոկտեմբերի 20-ը աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:
© official site of MES of RAԵղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում այսօր` հոկտեմբերի 19-ին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Հոկտեմբերի 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կլինի +18...+20, երեկոյան` +14...+16 աստիճան տաքություն։
Կատերինա Դանեկինա - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Հայաստանին զանգվածային զբոսաշրջություն պետք չէ՞․ փորձագետների կարծիքները համընկնում են
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала