00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ու Իրանը կքննարկեն Գորիս-Կապան հատվածը շրջանցող ճանապարհի կառուցման հարցը

© Sputnik / Andranik GhazaryanРемонт дороги Капан-Татев
Ремонт дороги Капан-Татев - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Բաժանորդագրվել
Ժամանակ խնայելու ու ճանապարհն ավելի շուտ շահագործման հանձնելու նպատակով որոշվել է որոշակի հատվածներում միայն երկու շերտ ասֆալտ փռել՝ նախատեսված երեքի փոխարեն։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանն ու Իրանը մանրամասն կքննարկեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան հատվածը շրջանցող այլընտրանքային ճանապարհի կառուցման հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Գորիս-Կապանի ճանապարհին գրանցվածի ֆոնին, կամ ում դեմ են ուղղված Իրանի զորավարժությունները
Նա կրկին հավաստիացրեց, որ Աղվանի–Տաթև ճանապարհահատվածի շինարարությունը պետք է ավարտվի այս տարվա նոյեմբերին։ Ըստ նրա, հայկական կողմն իրանցի գործընկերների հետ քննարկումներ են վարում բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ այս ճանապարհի շուրջ։
«Առաջիկայում նաև որոշակի այց ենք նախատեսում, որի շրջանակներում ենթադրում եմ ավելի մանրամասն կանդրադառնանք այդ հարցերին», - նշեց նախարարը։
Ճանապարհի վերանորոգման աշխատանքներ Սյունքիում - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Իրանը կմասնակցի Գորիս-Կապան ավտոճանապարհի տարանցիկ հատվածի կառուցմանը
Սանոսյանը նկատեց, որ Աղվանի–Տաթև ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, ու ընթանում են գրեթե 24 ժամյա ռեժիմով։ Ժամանակ խնայելու ու ճանապարհն ավելի շուտ շահագործման հանձնելու նպատակով որոշվել է որոշակի հատվածներում միայն երկու շերտ ասֆալտ փռել՝ նախատեսված երեքի փոխարեն։
«Եթե հետո թերություններ ի հայտ գան, երրորդ շերտի տեղադրելուց դրանք կուղղենք։ Բայց երկու շերտերը բավարար են, որ ճանապարհը անցանելի լինի», - ընդգծեց նա։ Նախարարը նաև նշեց, որ իրանական կողմի հետ քննարկումներ են ընթանում նաև Հյուսիս–Հարավ ճանապարհի շուրջ, և Թեհրանը հետաքրքրված է կառուցման աշխատանքներով։ Նա տեղեկացրեց նաև, որ այդ ճանապարհի կառուցման նպատակով բավական մեծ մրցույթ կհայտարարվի, որին կկարողանան մասնակցել բազում միջազգային կազմակերպություններ։
Միրզոյանը և Իրանի դեսպանը քննարկել են իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհահատվածում
Հարցին. թե ինչու է մրցույթը հայտարարվում միայն 2022 թվականի նոյեմբերին, նա նշեց, որ դա բավականին ծավալուն պրոցես է և չի կարող արագ տեղի ունենալ։ Ըստ նրա, միջազգային վարկային միջոցներ են ներգրավված ու կան հարցեր, որոնք պետք է համաձայնեցնել գործընկերների հետ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտ ադրբեջանական ոստիկանության հենակետ է տեղակայվել՝ պատճառաբանությամբ, որ ճանապարհի այդ մասը խորհրդային քարտեզներով պատկանում է Ադրբեջանին։ Ամսի 11-ից ադրբեջանցիները ելքի ու մուտքի տուրքեր են պահանջում իրանական բեռնատարներից։ Սեպտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ նրանք նույնիսկ ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների՝ մեղադրելով ապօրինի Արցախ բեռներ տեղափոխելու համար։
Ադրբեջանցիները փակել են Գորիսից Որոտան տանող ճանապարհը - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2021
Գորիս-Կապան ճանապարհը պետք է աշխատի առանց ընդհատումների․ Իրանի դեսպանատուն
ՀՀ բազմաթիվ պաշտոնյաներ հայտարարեցին, որ որպես այլընտրանք՝ մինչև նոյեմբերի վերջ կվերանորոգվի հանրապետական նշանակության ճանապարհի Տաթև-Աղվանի հատվածը, իսկ Սյունիքի այլընտրանքային ամբողջ` 79 կմ–անոց ճանապարհի կառուցումն ավարտին կհասցվի 2022թ–ի գարնանը։
Լրահոս
0