Հայաստանում է Ուկրաինայի ՄԻՊ–ը. նա եկել է Թաթոյանի հետ փորձի փոխանակման
13:28 19.10.2021 (Թարմացված է: 13:34 19.10.2021)
© Photo : Arman Tatoyan Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը

© Photo : Arman Tatoyan
Լյուդմիլա Դենիսովայի գլխավորած պատվիրակությունը եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին:
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի գլխավորած պատվիրակությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։
Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգելով 1915թ. անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին:
Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:
© Photo : Arman Tatoyan Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան

Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան
© Photo : Arman Tatoyan
Նշենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է խոշտանգումների կանխարգելման ոլորտում Եվրոպայում առաջատարներից համարվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ փորձի փոխանակման նպատակով։
© Photo : Arman Tatoyan Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը

Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը
© Photo : Arman Tatoyan