00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
19:08
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը կարևորում է ռուսերենի զարգացման հարցը. Դումանյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը

© PhotoԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը
Բաժանորդագրվել
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայ-ռուսական համալսարանի գործունությանը:
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ՌԴ նախագահի՝ Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի հետ հանդիպմանը քննարկել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներին առնչվող մի շարք հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Մասլովը Հայաստանում է գտնվում աշխատանքային այցով։
Վահրամ Դումանյանն ասել է, որ հայկական կողմի համար առանձնակի կարևորություն ունի գիտության ոլորտում համատեղ նախագծերի իրագործումը:
Մշակութային համագործակցության շրջանակում ավանդույթի են վերածվել Հայաստանում անցկացվող ռուսական և ՌԴ-ում անցկացվող հայկական մշակույթի օրերը, որոնք անցյալ տարի և այս տարի չեն կայացել համավարակի ու պատերազմական իրավիճակի պատճառով: Նախարարը վստահություն է հայտնել, որ դրանք 2022 թվականին անպայման կիրականացվեն:
ԿԳՄՍ նախարարը նաև կարևորել է ռուսական կողմի աջակցությունը՝ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի հսկողության տակ հայտնված հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցում։
© PhotoԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը
Министр ОНКС Армении Ваграм Думанян принял начальника управления межрегиональных и культурных связей президента России с зарубежными странами Игоря Маслова и посла России Сергея Копыркина (19 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը
Դումանյանը նշել է, որ հայկական կողմը կարևորում է Հայաստանում ռուսերենի զարգացման հարցը և պատրաստ է քննարկել նոր նախաձեռնությունների առաջարկներ ՀՀ օրենսդրության պահանջների շրջանակում: Այս համատեքստում կողմերը մասնավորապես կարևորել են ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացման, կրթական ծրագրերի, դասագրքերի բարելավման հարցերը:
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայ-ռուսական համալսարանի գործունությանը: Նախարարը նշել է, որ այն ՀՀ առաջատար բուհերից է և երկու երկրի կառավարությունները՝ որպես բուհի հիմնադիրներ, պետք է ջանքեր գործադրեն բուհի զարգացման ուղղությամբ:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Դումանյանը ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Արցախ առաքելություն ուղարկելու հարցը
Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Ռուսական կողմի պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ նախագահի՝ Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետի տեղակալ Անտոն Ռիբակովը, ՀՀ-ում ՌԴ դեսպանության 2-րդ քարտուղար Իգոր Ռատուշնյակը և այլք: Ռուսական պատվիրակությունը Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը:
Զարմանո՞ւմ եք, որ արևը դուրս է գալիս և մայր է մտնում. Դումանյանը` պարգևավճարների մասին
Լրահոս
0