00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ն առաջին եռյակում է. ի՞նչ է փոխվել «Ճամփորդում եմ առանց COVID-19»-ի հավելվածում

© Sputnik / Vladimir TrefilovՏիգրան Սարգսյան
Տիգրան Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Տիգրան Սարգսյան
Բաժանորդագրվել
Մոտ ապագայում «Ճամփորդում եմ առանց COVID-19»-ի հավելվածի աշխարհագրությունը կընդլայնվի և կընդգրկի ԱՊՀ բոլոր երկրները:
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանը «Ճամփորդում եմ առանց COVID-19»-ի հավելվածի ներբեռնումների քանակով առաջին եռյակում է: Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիա հարթակում հայտնել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը` Մոսկվա - Բիշքեկ - Երևան - Մինսկ - Նուր –Սուլթան տեսակամուրջի ժամանակ:
Նորվեգիան Հայաստանին Moderna պատվաստանյութի նոր խմբաքանակ կտրամադրի
«Ծրագրի ներբեռնումների քանակով առաջին տեղում Ղրղզստանն է՝ մոտ 400 հազար, և պատահական չէ, որ մեկ միլիոներորդ օգտատերը նույնպես այդ երկրից է: Անձնական տվյալների գաղտնիությունից ելնելով` չենք կարող նշել նրա ով լինելը։ Երկրորդ տեղում Բելառուսն է, երրորդում` Հայաստանը», - ասաց Սարգսյանը:
Հոկտեմբերի 10 -ի դրությամբ՝ ընդհանուր առմամբ հավելվածում Հայաստանից գրանցված թեստերի քանակը 312 հազար է, որից 1700 -ը՝ դրական:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ նախագծի հեղինակների համար հավելվածից օգտվողների թվի կտրուկ աճն անսպասելի էր: Միայն սեպտեմբերին ԵԱՏՄ երկրներից և Տաջիկստանից 500 հազար քաղաքացի է միացել «Ճամփորդում եմ առանց COVID-19»-ին: Ներկայումս ստեղծվել է ավելի քան 1 միլիոն 700 հազար QR կոդ:
Հայաստանում պատվաստումը պարտադի՞ր է, թե՞ կամավոր. պատասխանում են քաղաքացիները - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Հայաստանում պատվաստումը պարտադի՞ր է, թե՞ կամավոր. պատասխանում են քաղաքացիները
Սեպտեմբերի 1 -ից հավելվածն ընդլայնել է իր աշխարհագրությունը: Բացի ԵԱՏՄ երկրներից, հավելվածին են միացել նաև Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանը և Մոլդովան: Ներկայումս չորս երկիր միացված է քաղաքացիների պատվաստումների տեղեկատվական ծառայությանը:
«Ռուսաստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը և Հայաստանը արդեն միացված են այդ ծառայությանը, և հավելվածում ընդգրկված ավելի քան 4 հազար օգտվող ունի QR կոդ, որը հաստատում է քաղաքացիների պատվաստված լինելու մասին: Առաջիկայում ցանկը կընդլայնվի»,- նշեց Սարգսյանը:
COVID-19-ը Հայաստանում. ևս մեկ ալիք է սպասվում
Նրա խոսքով` մինչ այս պահը QR կոդի կեղծման դեպքեր չեն գրանցվել: Սարգսյանը պարզաբանեց, որ իրենք ուշադիր հետևում են համակարգի և լաբորատորիաների աշխատանքին: QR կոդերի ստուգման սխեմաները հաստատել են դրանց արդյունավետությունը: Նրա կարծիքով` դա պայմանավորված է նաև նրանով, որ չափազանց դժվար է կեղծել QR ծածկագիրը:

Ի՞նչ անել, եթե Ձեր հեռախոսը խափանվել է:

Ճամփորդողները, որոնց հեռախոսը հանկարծակի խափանվել կամ վնասվել է, այլ երկիր ժամանելուն պես կարող են անհապաղ կապ հաստատել այն լաբորատորիայի հետ, որտեղ հանձնել են թեստը և ստանալ իրենց թեստի պատասխանը:
«Նման իրավիճակները կարգավորվում են այն երկրների ազգային օրենքներով, որտեղ ժամանել է ուղևորը: Եթե ուղևորի հեռախոսը խափանվել է, ապա նա կարող է լաբորատորիայից խնդրել, որ իր QR կոդն ուղարկեն նոր հեռախոսին», - ասաց Սարգսյանը:

Ի՞նչ է արվում հիմա

Ներկայումս բանակցություններ են ընթանում երրորդ երկրների հետ (որոնք ԱՊՀ մաս չեն կազմում - խմբ.), որպեսզի նրանք ևս ընդունեն «Ճամփորդում եմ առանց COVID-19»-ի հավելվածը և իրենց տարածք մուտք գործող քաղաքացիներին թույլ տան օգտվել դրանից:
Պատվաստում Հյուսիսային պողոտայում - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2021
Մեկ օրում պատվաստվել է 16 722 քաղաքացի. կառավարությունում քննարկել են Covid իրավիճակը
Սարգսյանը չբացառեց, որ հավելվածում կարող են ներառվել նաև հակամարմինների ժամանակի և քանակի վերաբերյալ մասին տեղեկություններ: Ներկայումս քննարկվում է քաղաքացիների տեղաշարժի և տրանսպորտային միջոցներից օգտվելու դեպքում ևս հավելվածը կիրառելու հարցը:
Սարգսյանի կանխատեսմամբ` հավելվածից օգտվողների թիվը մեկ ամսվա կտրվածքով կավելանա կես միլիոնով: Աշխատանքներ են տարվում հզորությունների ավելացման, QR կոդեր արտադրող լաբորատորիաների հուսալիությունն ստուգելու ուղղությամբ: Մշակվում է նաև կորպորատիվ ռիսկերի գնահատման համակարգ։ Այն լաբորատորիաները, որոնք կխախտեն միջազգային համակարգի հաղորդակցության կանոնները, կարող են անջատվել համակարգից:
Լրահոս
0