ՀՕՊ միջոցները կկիրառվեն ՀՀ կառավարության որոշմամբ. 20 տարի չգործող կարգը հստակեցվում է

© Photo : official site of MoD of RAՀՕՊ վարժանքներ
ՀՕՊ վարժանքներ - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Բաժանորդագրվեք
«Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ կառավարության ներկայացված նախագծի քվեարկությանն իրենք չեն մասնակցի։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց կառավարության ներկայացրած՝ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
ԱԹՍ–ների և «անտեսանելիների» դեմ. Իրանի ՀՕՊ զորավարժությունների լուսանկարները
«Հակաօդային պաշտպանության զորքերն իրավասու են, ՀՀ անվտանգությանը սպառնալու դեպքում կամ ՀՀ նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս, ուղեկցել և ստիպել ՀՀ օդային տարածքում գտնվող օդանավին կամ այլ թռչող սարքի վայրէջք կատարել ՀՀ օդանավակայաններում կամ համապատասխան այլ տարածքում: Իսկ եթե օդանավը կամ այլ թռչող սարքը շարունակում է նշված գործողությունները, հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են նշված օդանավը կամ այլ թռչող սարքը»,- առաջարկվող նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` հավելելով, որ որպեսզի օրենքի այդ կարգավորումը գործի, հարկավոր է հստակեցնել, թե ինչ կարգով է կատարվելու այդ գործողությունը։
Նման կարգավորում «Պետական սահմանի մասին» օրենքում մինչև հիմա չկա։
ՀՕՊ զորքերի մարզումներ - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2021
ՀՕՊ զորքերը մարզումներ են անցկացնում
«Կարգ սահմանված չէ, թե նման իրավիճակներում պետական կառավարման որ մարմինները պետք է իրար հետ աշխատեն։ Օրինակ` ԱԻՆ–ը, ՊՆ–ն պիտի իրար հետ համագործակցեն, ով պիտի հրաման տա, որքան ժամանակում պետք է տվյալ գործողությունները կատարվեն և այլն։ Օրենքի փոփոխությամբ կառավարությանը լիազորվում է, որպեսզի կարգ մշակի` այդ ընթացակարգերն ավելի հստակեցնելու համար»,– հայտնեց Սարգսյանը։
Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը պարզաբանեց, որ 2001թ-ին ընդունված օրենքում արդեն 20 տարի է, ինչ նման իրավական բացթողում կա։
«Սա ուղղակի իրավական բացթողում է եղել, և չի սահմանվել, որ կառավարությունը լիազորություն ունի հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման կարգ սահմանել։ Պետք է օրենքում փոփոխություն կատարել և լիազորել կառավարությանը, որ այդ կարգը սահմանի, թե ինչ զինատեսակներ են կիրառվելու, ինչպես և ինչ կարգով»,- ասաց նա։
Հայկական ՀՕՊ-ը կասեցրել է ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը․ ՊՆ
Քննարկման ավարտին «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ ներկայացված նախագծի հետ կապված ընդդիմությւնը հարցեր հիմնականում չունի, բայց, հաշվի առնելով, որ պաշտպանության փոխնախարարը հստակ պատասխաններ չտվեց ՀՀ սահմանների ներկա վիճակին վերաբերող իրենց հարցերին, իրենք նախագծի քվեարկությանը չեն մասնակցի։
Նախագիծը միայն մեծամասնության քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն և առաջիկայում կներկայացվի ԱԺ լիագումար նիստում։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала