00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչու են ԱԺ–ն, ՊՆ–ն և Երևանի քաղաքապետարանը «Ժանգոտ կողպեք» մրցանակի արժանացել

«Ժանգոտ կողպեքը» ոչ թե խարան է, այլ բարեփոխումներ իրականացնելու ազդակ
Բաժանորդագրվել
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքներին:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն այս տարի «Ժանգոտ կողպեք» մրցանակ է «շնորհել» միանգամից երեք կառույցի` Ազգային ժողովին, պաշտպանության նախարարությանն ու Երևանի քաղաքապետարանին։ Կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ «Ժանգոտ կողպեքը» ոչ թե խարան է, այլ բարեփոխումներ իրականացնելու ազդակ, որպեսզի քաղաքացին տեսնի, որ իր ձայնը լսելի է։
Նրա խոսքով` ԱԺ–ն այդ մրցանակին է արժանացել, որովհետև ամռանը չհիմնավորված և ոչ ողջամիտ սահմանափակումներ է կիրառել խորհրդարանի գործունեությունը լուսաբանող լրագրողների աշխատանքում` ընդունելով նրանց գործունեությունը կարգավորող իրավական ակտեր` առանց ԶԼՄ–ների մասնակցությունն ապահովելու և նրանց կարծիքը հաշվի առնելու։
Ըստ Դոյդոյանի` ՊՆ–ի կողմից պատերազմի ընթացքում և դրանից հետո իրականացված տեղեկատվական ցածր, անորակ քաղաքականությունը չէր կարող բացասական գնահատական չստանալ, ինչի արդյունքում հասարակությունն ապակողմնորոշվել է և լրագրողների ու քաղաքացիների հարցերը ստացել են ուշացած ու լղոզված պատասխաններ։
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահի հավաստմամբ` Երևանի քաղաքապետարանն էլ քաղաքացիների հարցումները, դիմումներն ու բողոքները ոչ պատշաճ արձագանքի է արժանացրել, դրանց պատշաճ ընթացք չի տվել, բողոքները պատշաճ ընթացակարգով չի քննել։ Ըստ նրա` քաղաքապետարանը լուրջ բարեփոխումներ պետք է իրականացնի հատկապես քաղաքաշինության ոլորտում փաստաթղթերի մատչելիության ցածր մակարդակը բարձրացնելու համար։
Դոյդոյանի խոսքով` 2017 թվականից ի վեր «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը թափուր էր թողել «ամենաբաց կառույց» և «ամենափակ կառույց» անվանակարգերը. իշխանափոխությունից հետո որոշել էին որոշակի ժամանակահատված տրամադրել իշխանություններին, որպեսզի վերջիններս հարմարվեն աշխատանքին, կատարեն բարեփոխումներ։ Եռամյա ժամկետն ավարտվել է, և կենտրոնն այս տարի որոշել է, որ արդեն ժամանակն է գնահատելու և հանրությանը կրկին իրազեկելու, թե ովքեր են լավ աշխատում, ովքեր` վատ։

«Ցավոք, այս տարի «ամենաբաց կառույց» անվանակարգում որևէ մեկին «Ոսկե բանալի» չենք շնորհել, բայց պրոակտիվ հրապարակայնության առումով լավագույն ինտերնետային պաշտոնական կայք ենք ճանաչել Էկոնոմիկայի նախարարության կայքը, ինչպես նաև կրթական ոլորտում տեղեկատվության մատչելիությունն ապահովելու համար կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին ենք շնորհել «Ոսկե բանալի» կրթական–տեղեկատվական միասնական պորտալ հանձնառությունը բաց կառավարման ընկերության շրջանակում լիարժեք և պատշաճ իրականացնելու համար»,– նշեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահը։

«Ոսկե բանալի» է տրվել նաև առանձին ակտիվ անհատների, լրագրողների, ՀԿ–ի։
Նշենք, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» հոկտեմբերի 19-ին անցկացնում է Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը: Միջոցառման շրջանակում տեղեկատվության ազատության լավագույն փորձ դրսևորած պետական և հասարակական կառույցներին շնորհվում է խորհրդանշական «Ոսկե բանալի» մրցանակը, իսկ տեղեկություն ստանալու իրավունքը խախտած պետական կառույցներն արժանանում են «Ժանգոտ կողպեք» մրցանակին։
Լրահոս
0