00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Յանա Եգորյանին հեռացրել են Մոսկվայի մարզի Սպորտային պատրաստության կենտրոնից

© Sputnik / Артур Лебедев / Անցնել մեդիապահոցՅանա Եգորյան
Յանա Եգորյան - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Յանա Եգորյան
Բաժանորդագրվել
Յանա Եգորյանը կարիերան ընդհատել էր 2020 թ․-ի հոկտեմբերին։ 2021թ․-ի մայիսին նա երեխա էր ունեցել:
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Օլիմպիական կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանին օգոստոսին հեռացրել են Մոսկվայի մարզի օլիմպիական մարզաձևերի Սպորտային պատրաստության կենտրոնից: Տեղեկությունը Instagram-ի իր էջում հայտնել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Ռուսաստանի Սուսերամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Իլգար Մամեդովը։
«Օգոստոսի վերջին Յանա Եգորյանը հեռացվել է, քանի որ կենտրոնի տնօրեն Դենիս Զուևը համարել է, որ Մոսկվայի մարզին այդպիսի մարզիկ պետք չէ։ Յանային հաճույքով կընդունեն մյուս մարզերում, բայց նրա նվիրվածությունը Մոսկվայի մարզին հարգանքի է արժանի»,- գրել է Մամեդովը։
Եգորյանը կարիերան ընդհատել էր 2020 թ․-ի հոկտեմբերին։ 2021թ․-ի մայիսին նա երեխա էր ունեցել:
«Ի՜նչ համով բալիկ է»․ Յանա Եգորյանը հրապարակել է 2 ամսական որդու լուսանկարը
«2021թ․-ի մայիսին Յանան մայրացել է և ընդմիջումից հետո վերսկսել մարզումները։ Չենք ուզում դատախազությանը նամակներ ուղղել Յանային աշխատավայրում վերականգնելու մասին, կարիք չկա այդ «մասնագետներին» հիշեցնել մայրության պաշտպանության մասին, նորմալ, մարդկային վերաբերմունք ենք ուզում մեր մարզիկների և մարզիչների նկատմամբ, որոնք տարիներ շարունակ աշխատում են և մեդալներ են բերում մարզին և երկրին։ Եվ ուզում ենք, իհարկե, որ յուրաքանչյուրն իր գործով զբաղվի, այն գործով, որից հասկանում է և գիտելիք ունի․․․ Բայց այդ մասին միայն երազել կարելի է»,-ավելացրել է Ռուսաստանի Սուսերամարտի ֆեդերացիայի փոխնախագահը։
Յանա Եգորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մամեդովին, որ պայքարում է իր իրավունքների համար և ամեն ինչ անում, որ ինքը մեծ սպորտ վերադառնա։
Նա չի թաքցրել վիրավորանքը և խոստովանել է, որ անչափ վշտացած է։ Մարզուհու խոսքով` իրեն անպետք շան պես մի կողմ են նետել։
«Կենտրոնի տնօրենն ասաց, որ ես իրենց պետք չեմ։ Օլիմպիական չեմպիոնը պետք չէ կենտրոնին։ Նրա փաստարկներից մեկն այն է, որ ես չեմ մասնակցել Ռուսաստանի առաջնությանը։ Դա էլ այն պատճառով, որ ես հղի էի ու մայր դարձա, ես «չաո» չասեցի ու թռա Մալդիվներում հանգստանալու», - իր տեսաուղերձում ասում է Յանան։
Նա նշում է, որ իր մարզական կարիերայի ընթացքում հանդես է եկել Մոսկվայի մարզի անունից, միշտ ապրել է Խիմկի քաղաքում: Սակայն ոչ մի անգամ այդպես էլ որևէ աջակցություն չի ստացել Մոսկվայի մարզից։
«Մոսկվայի մարզը երբեք չի վճարել այն մարզական միջոցառումների համար, որոնց ես մասնակցել եմ», - հավելում է նա:
Նրա խոսքով՝ բոլոր ծախսերը հոգացել են սպորտի նախարարությունը, սուսերամարտի ֆեդերացիան, քանի որ Յանան հանդես է եկել Ռուսաստանի հավաքականում: Բայց մեդալները գնացել են Մոսկվայի մարզ։
Яна Егорян - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2019
«Մի ամաչեք». սուսերամարտիկ Յանա Եգորյանն իր երգելով դյութել է երկրպագուներին. տեսանյութ
«Արդեն երկրորդ ամիսն է՝ առանց աշխատավարձի նստած եմ, բայց շարունակում եմ մարզվել։ Սպասում եմ առաջարկների։ Ինձ թվում է` շատերն իրենց դռները ուրախությամբ կբացեն իմ առաջ», - ասում է նա։Հիշեցնենք` Յանա Եգորյանը ծնվել է 1993թ. դեկտեմբերի 20–ին Թբիլիսիում, Մարինա Եգորյանի և Կարապետ Ալավերդյանի ընտանիքում։ Վերջինս հայ հայտնի դերասան և օպերային երգիչ Հենրիկ Ալավերդյանի որդին է:
Մինչև վեց տարեկանը Յանան ապրել է Երևանում, որից հետո մոր հետ տեղափոխվել է մերձմոսկովյան Խիմկի քաղաք։ Այնտեղ 10 տարեկանում սկսել է սուսերամարտով զբաղվել։
Եգորյանը Ռիո դե Ժանեյրոյում 2016-ի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալ է նվաճել սուսերամարտի անհատական և թիմային մրցումներում: Մարզուհու նվաճումների շարքում են աշխարհի առաջնությունների երկու ոսկե մեդալներ, ինչպես նաև վեց հաղթանակ Եվրոպայի առաջնություններում:
2018-ի հունվարին նա դարձավ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձը նախագահական ընտրություններում:
Կրքոտ և գրավիչ. Յանա Եգորյանը նկարահանվել է հայ երգչի տեսահոլովակում
Լրահոս
0