00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՆԱՏՕ–ի «Steadfast Noon 2021» գաղտնի վարժանքների նպատակը Եվրոպան ոչնչացնելն է

© Sputnik / Стрингер / Անցնել մեդիապահոցԶորավարժություններ
Զորավարժություններ - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Զորավարժություններ
Բաժանորդագրվել
ՆԱՏՕ–ի «Steadfast Noon» զորավարժություններն ամեն տարի են անցկացվում։ Մարտական կիրառման ծրագրերի մանրամասները գաղտնի են պահվում, սակայն միջուկային պատերազմի սցենարն ու մասնակիցների կազմը դժվար է թաքցնել։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

ԱՄՆ եվրոպացի դաշնակիցներին և գործընկերներին Հին աշխարհի տարածքը ջերմամիջուկային ռմբակոծություններով «ռուսական վտանգից» «փրկելու» տարբերակ է մշակում։ Քանի որ իրական սպառնալիք չկա, իսկ B61 ամերիկյան ռումբեր կան ինչպես Բելգիայի, Գերմանիայի, Իտալիայի, այնպես էլ Նիդեռլանդների և Թուրքիայի զինանոցում, ապա Վաշինգտոնը կարող է ցանկացած պահի մտացածին պատրվակով ոչնչացնել Եվրոպան, ինչպես ռմբակոծեց Հիրոսիման։ Նման օրինակներ են Իրաքի, Հարավսլավիայի, Լիբիայի և Սիրիայի նկատմամբ անհիմն ագրեսիայի պատմությունները։
Հոկտեմբերի 18–25-ը ՆԱՏՕ–ն Հարավային Եվրոպայի տարածքում դաշինքի անդամ 14 երկրների մասնակցությամբ անցկացնում է «Steadfast Noon 2021» զորավարժությունները։ Ներգրավված են տասնյակ կործանիչներ և ռմբակոծիչներ, որոնք կարող են միջուկային զենք կրել և կիրառել, ինչպես նաև հեռահար ռադիոլոկացիոն դիտարկման և լիցքավորման ինքնաթիռներ։
Американский армейский внедорожник HMMWV - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Ամերիկյան արտադրության զենքերը հասել են Ուկրաինա. ի՞նչ կլինի հետո
Վարժանքներն իբր կապված չեն համաշխարհային ընթացիկ իրադարձությունների հետ և թույլ են տալիս «ապահովել ՆԱՏՕ–ի միջուկային զսպման միջոցների անվտանգությունը, հուսալիությունն ու արդյունավետությունը»` գերազանցապես ԱՄՆ B61-12 ջերմամիջուկային ռումբերի։
Ակնհայտ է, որ խաղաղ եվրոպացիների անվտանգությունը երկրորդական խնդիր է։ Եվրոպայում առկա միջուկային հակամարտության հիպոթետիկ իրավիճակում ռմբակոծության վերաբերյալ սկզբունքային որոշում կընդունվի ոչ թե ԵՄ երկրներում անցկացված հանրաքվեով, այլ Վաշինգտոնում։ Գուցե արդեն ընդունված է և «ակտիվացման» է սպասում։
Ավելի վաղ ՌՕՈւ զորավարժարաններում ավարտվել էր B61-12 արդիականացված մարտավարական միջուկային ռումբերի ինտեգրումը նոր F-35A և հին F-16C կործանիչների հետ։
Եվրոպայում շատ են «կրկնակի նշանակության» կործանիչներն ու ռմբակոծիչները, և դրանց համար Բելգիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և Թուրքիայի ամերիկյան բազաներում 18 մեգատոննա ընդհանուր հզորությամբ В61 տեսակի շուրջ 200 միջուկային ռումբ կա։
Սա հավասարազոր է 900 միջուկային պայթյունի, ինչպիսիք գրանցվեցին Հիրոսիմայում (որտեղ 1945 թվականի ամռանը ԱՄՆ–ն առաջին անգամ կիրառեց 20 կիլոտոննա հզորությամբ ռումբը, իսկ Ճապոնիան մոտ 200 հազար զոհ ունեցավ)։ Արդյոք Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցները գիտե՞ն, որ մեկ B61-12–ը մոտավորապես երկու Հիրոսիմա է։
«Ցիրկոնի» փորձարկում - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2021
Ստորջրյա և անտեսանելի․ ինչի՞ է ընդունակ ռուսական «Ցիրկոն» գերձայնային հրթիռը
Միայն փաստեր։ Ծրագրվող հզորությամբ B61-12 արդիականացված ռումբը նախատեսված է Եվրոպայում ամերիկյան հնացած միջուկային ռազմամթերքը փոխարինելու համար։ Այն ուղղորդման համակարգ ու մինչև 50 կիլոտոննա փոփոխվող հզորության մարտական մաս է ստացել։ Կարող է հասնել նետման վայրից 30 կմ հեռավորության վրա գտնվող թիրախին։
Ջերմամիջուկային B61-12–ը ոչ թե անվտանգություն է խոստանում, այլ «թիրախային» կիրառման հավանականության աճ և ԱՄՆ «պաշտպանության տակ» ակամայից հայտնված միլիոնավոր եվրոպացիների սարսափելի մահ։ ԵՄ ավելի շատ քաղաքացիներ կարող են զոհվել, եթե գեթ մեկ նման ռումբ ընկնի Ռուսաստանում։ Հիշում ենք միջուկային զենքի պատասխան–հակընդեմ կիրառման մասին ՌԴ ռազմական դոկտրինի դրույթը։

Սերիական ինքնասպաններ

Եվրոպայի երկրներում ՆԱՏՕ–ի «Steadfast Noon» զորավարժություններն անցկացվում են ամեն տարի։ Մարտական կիրառման ծրագրերի մանրամասները գաղտնի են պահվում, սակայն «կեսօրվա տապի» մտահղացումը, այսինքն միջուկային պատերազմի սցենարն ու մասնակիցների կազմը դժվար է թաքցնել։ Ամերիկյան ավիացիայից բացի, նման զորավարժություններում ավանդաբար ներգրավված են լինում գերմանական, հոլանդական, բելգիական և իտալական կործանիչները։
Պաշտոնական տվյալներով` «Steadfast Noon 2021» զորավարժություններն անցկացվում են Հարավային Եվրոպայի օդային տարածքում։ Փաստացի մշակվում են ամերիկյան B61 ջերմամիջուկային ռումբերի ստացումն ու փոխադրումը, պայմանականորեն ասած` կիրառումը։ Վարժական թռիչքներն իրականացվում են առանց ռումբերի, այդուհանդերձ Իտալիայի հյուսիսում գտնվող Գեդի ավիաբազայում և գերմանական Բյուխելում գտնվող ավիաբազայում միջուկային զինամթերքն իսկապես նախապատրաստում են կիրառման համար (ծրագրավորում են), բեռնում ինքնաթիռները։ DPA գործակալությունը հայտնել է, որ Բյուխելի բազայում B61 տեսակի մոտ 20 ամերիկյան միջուկային ռումբ է պահվում։
Հինգերորդ սերնդի F-35 ռազմական ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2021
Ինչու F-35 կործանիչը հայտնվեց վատագույն ամերիկյան ինքնաթիռների հնգյակում
Բնականաբար վարժանքների ընթացքում բացառված չեն տեխնածին աղետները` կայծակներ, հրդեհներ, ջիհադականների ահաբեկչություններ և այլ տհաճ երևույթներ, սակայն «Եվրոպայում անվտանգության պայմանների վատթարացումը հաշվի առնելով»` շատ ավելի կարևոր է «հուսալի և միակ միջուկային դաշինքը»։
ՆԱՏՕ–ի ոչ միատարր լինելն ու ներքին հակասությունները նման ռազմական խաղերի տեխնոլոգիական կատարելության և անվտանգության վերաբերյալ կասկածներ են հարուցում։ ՆԱՏՕ–ի միջուկային քաղաքականության համաձայն` գործընկեր երկրները արտակարգ իրավիճակում կարող են կիրառել Եվրոպայում տեղակայված ԱՄՆ մարտագլխիկները։ Իսկ ո՞ վ է որոշելու արտակարգ իրավիճակի մակարդակը։
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը օրերս Կիևում Դոնբասի իրադարձությունների վերաբերյալ հայտարարեց. «Եկեք հստակ ասենք, որ Ռուսաստանն է սկսել այդ պատերազմը»։ Օսթինը հայտնեց նաև, որ ԱՄՆ կուժեղացնի Ուկրաինայի հնարավորությունները Ռուսաստանի հետագա «ագրեսիան» զսպելու համար։
Бомбардировщик B-52H Stratofortress перед началом дозаправки. Архивное фото - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2021
ԱՄՆ-ի գերձայնային ձախողումը․ երբ հրթիռը չի աշխատում նույնիսկ մեծ գումարների դիմաց
ՆԱՏՕ–ում արդեն եզրակացրել են, որ ռուս խաղաղապահները Մերձդնեստրում խաթարում են Մոլդովայի ինքնիշխանությունը և պահանջել են «չմիջամտել» ինքնիշխան պետությունների գործերին։ Բացի այդ, Վաշինգտոնը չի ճանաչում Ղրիմի վերադարձը Ռուսաստանին, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի պետական ինքնուրույնությունը։
Ծովային «Ցիրկոնով»՝ ցամաքային թիրախներին. ի՞նչ է դա նշանակում «գործընկերների» համար
ԱՄՆ–ն միակողմանիորեն դուրս է եկել Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից և միջին հեռահարության շարժական ցամաքային հրթիռային համակարգ է մշակում։ Բալթյան երկրներում անցկացվող զորավարժությունների ժամանակ ամերիկյան ռմբակոծիչները պարբերաբար Կալինինգրադի մարզի ու Պետերբուրգի ուղղությամբ միջուկային հարվածներ են նմանարկում։ Դաշինքի մարտական նավերը ժամանակ առ ժամանակ խախտում են ՌԴ սահմանը և արժանանում Ռուսաստանի ՌԾՆ–ի կոշտ պատասխանին։
Այստեղ արտակարգ իրավիճակի մեկնաբանության, փոխադարձ մեղադրանքների և հակամարտության հավանական սրացման վերաբերյալ լայն հնարավորություններ են բացվում։

Միջուկային դատապարտվածություն

Ավելի վաղ Ռուսաստանը մեղադրել էր Գերմանիային միջուկային զենքի չտարածման մասին միջազգային պայմանագիրը խախտելու համար։ Սեփական միջուկային զինանոցը չունենալով` Գերմանիան ավանդաբար զինծառայողներ և ինքնաթիռներ է տրամադրում միջուկային զենքի կիրառումը մշակելու համար և «միջուկային մասնակցության» ձևաչափով լիովին հավատարիմ է ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի միջուկային պատերազմի ուղղվածությանը։
Պակաս մտահոգություն չի առաջացնում նման միջոցառումներին Լեհաստանի ՌՕՈւ–ի F-16 կործանիչների մասնակցությունը։ Նկատենք, որ ռուսական ռադարների վրա չի երևում, թե կոնկրետ ինչ մարտագլխիկներ է տանում «կրկնակի նշանակության» կործանիչը, այդ պատճառով ՌԴ սահմանների մոտ գերակշռում է ՆԱՏՕ–ի ցանկացած ինքնաթիռի «միջուկային մեղսունակության» կանխավարկածը` բոլոր հնարավոր հետևանքներով։
Учения инженерно-саперных войск в Краснодарском крае   - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2021
Ռուսաստանի մարտական ռոբոտներն ավելի լավն են դարձնում աշխարհը
Պատահական չէ, որ արևմտյան փորձագետներն այսօր միջուկային պատերազմի վտանգը անցած տասնամյակների համեմատ գնահատում են որպես ամենաբարձրը և նշում, որ ամերիկացիները «կրակի հետ են խաղում, այսինքն` աշխարհի վերջի»։ Եվրոպան դառնում է մարտերի համար պոտենցիալ դաշտ և «գնդակ գերտերությունների խաղում»։
Որքան Վաշինգտոնը կորցնում է միջազգային ազդեցությունը, այնքան ավելի կատաղի է իրականացնում ԱՄՆ–ի խոշոր հակառակորդների չեզոքացման ռազմավարությունը։ Սակայն նույնիսկ ամերիկյան ուղեղային կենտրոններն են ասում, որ ԱՄՆ–ի անսանձ «ռազմամոլության» շրջանն ավարտվել է, այդ իսկ պատճառով Վաշինգտոնը պետք է կրճատի արտասահմանյան ռազմական ներկայությունն ու ռազմական ուժի կիրառումն աշխարհում։ Նման իրավիճակում ավելի լավ կլիներ` Ռուսաստանի հարևաններն ինքնուրույն հետևություններ անեին. դիվանագիտությունը առճակատումից շահավետ է։
Միևնույն ժամանակ «Steadfast Noon» միջուկային զորավարժություններն ու նոր սպառազինությունը հսկայական ֆինանսական միջոցներ են պահանջում։ B61-12 ռումբերի արդիականացումը հարկատուների վրա 10 մլրդ դոլար կնստի։ Բունդեսվերի նոր ռմբակոծիչների համար ավելի քան 8 մլրդ եվրոյի ծախս է նախատեսվում (այդ գումարով կարելի է 1 մլն մարդու հիվանդանոցային ծախսերը հոգալ)։
«Դատաստանի օրվա» նոր ռուսական ինքնաթիռները կամ երրորդ համաշխարհայինի հրամանատարական կետը
ԵՄ հանրությունը գնալով ավելի ու ավելի համառորեն է պահանջում չեղարկել «Steadfast Noon» ամենամյա զորավարժությունները, դադարեցնել «միջուկային մասնակցությունը» և պատմական հայրենիք դուրս բերել ամերիկյան միջուկային ռումբերը։ «Գրինփիսը» նշում է, որ միջուկային զինաթափման ու Ռուսաստանի հետ նոր ռազմավարական բանակցություններ սկսելու ժամանակն է։ Կլսե՞ն արդյոք ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի քաղաքական գործիչներն ու ռազմավարները։
Ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram ալիքին հետևեք հետևյալ հղումով` https://t.me/AKhrolenko
Լրահոս
0