Նորվեգիան Հայաստանին Moderna պատվաստանյութի նոր խմբաքանակ կտրամադրի

© Photo : Karo Sahakyan / official site of the President of RAՆախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Նորվեգիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հելենե Սանդ Անդրեսենին։
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում  Նորվեգիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հելենե Սանդ Անդրեսենին։  - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Նորվեգիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հելենե Սանդ Անդրեսենին։
Բաժանորդագրվեք
ՀՀ-ում Նորվեգիայի դեսպանը հույս է հայտնել, որ այդ խմբաքանակը Հայաստանի համար զգալի աջակցություն կլինի համավարակի դեմ պայքարում։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Նորվեգիան առաջիկայում Հայաստանին մեծ քանակությամբ Moderna-ի պատվաստանյութ կտրամադրի։ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ այս մասին նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերը հանձնելու ժամանակ ասել է ՀՀ-ում Նորվեգիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հելենե Սանդ Անդրեսենը։
© Photo : Karo Sahakyan / official site of the President of RAՀՀ-ում Նորվեգիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հելենե Սանդ Անդրեսեն
ՀՀ-ում  Նորվեգիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հելենե Սանդ Անդրեսեն  - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
ՀՀ-ում Նորվեգիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հելենե Սանդ Անդրեսեն
Նորանշանակ դեսպանը հույս է հայտնել, որ այդ խմբաքանակը զգալի աջակցություն կլինի համավարակի դեմ պայքարում։
Իր հերթին, նախագահ Սարգսյանը շնորհավորել և հետագա հաջողություններ է մաղթել դիվանագետին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ջանքերը կուղղի հայ-նորվեգական հարաբերությունների շարունակական զարգացմանը:
© Photo : Karo Sahakyan / official site of the President of RAՆախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Նորվեգիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հելենե Սանդ Անդրեսենին։
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Նորվեգիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հելենե Սանդ Անդրեսենին։ - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Նորվեգիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հելենե Սանդ Անդրեսենին։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները փոխգործակցության համար հետաքրքիր են համարել մասնավորապես կրթության, բնապահպանության, կանաչ և տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ոլորտները:
Երկու ժողովուրդների միջև կապերի աշխուժացման տեսանկյունից նախագահ Սարգսյանը կարևորել է նաև համատեղ մշակութային ծրագրերի իրականացումը:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала