Քարվաճառում շինաշխատանքների ժամանակ ադրբեջանցի վարորդ է մահացել

© Sputnik / Aram NersesyanՔարվաճառ
Քարվաճառ - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Բաժանորդագրվեք
Դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի հսկողության տակ անցած Քարվաճառի շրջանում՝ ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ:
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի դատախազությունը հետաքննություն է անցկացնում Քարվաճառի շրջանում ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ էքսկավատորի վարորդի մահանալու առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Sputnik Ադրբեջանի կայքից։ Հայտնում են, որ շինաշխատանքների ընթացքում Բահրուզ Ջաբրաիլովի էքսկավատորի վրա են ընկել ժայռաբեկորներ։ Նա մահացել է ստացած վնասվածքների հետևանքով։
Տեղեկացվում է նաև, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության տվյալներով՝ սեպտեմբերի 26-ին Քարվաճառի շրջանում ճանապարհի շինարարության ժամանակ North West Construction ընկերության էքսկավատորի վրա քարաթափման հետևանքով մահացել էր վարորդ Ջեբրաիլով Բահրուզ Իսրայիլ օղլուն:
Ական - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Կովսականում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է հանձնվում Քարվաճառը (Քելբաջար), մինչև նոյեմբերի 20-ը՝ Ակնայի (Աղդամ) շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала