Տեղական ընտրություններ. ինչպես ՀՀ իշխանությունն ընդամենը երեք ամսում գահավիժեց

© Sputnik / Armenuhi Mkhoyan ՏԻՄ ընտրություններ
ՏԻՄ ընտրություններ - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
ՏԻՄ ընտրություններ
Բաժանորդագրվեք
Տեղական ընտրություններ՝ իշխանությունների զարմանալի գահավիժումը ընդամենը երեք ամսում
​Եկեք անկեղծ լինենք։ Սովորաբար տեղական ընտրություններն իրենց կարևորությամբ, իհարկե, զիջում են համապետականին, երբ խորհրդարան, որոշ երկրներում էլ նախագահ է ընտրվում։ Բայց լինում են բացառություններ։Այդպիսին էին մեր տեղական ընտրությունները։ Չնայած դրանք անցկացվեցին ընդամենը մի քանի բնակավայրերում, բայց բավական մեծ հետաքրքրություն էին առաջացրել ողջ հանրապետությունում։
Ճիշտ է, մեր տարածաշրջանը շատ ավելի կարևոր, ես կասեի՝ իշխանափոխական տեղական ընտրություններ է տեսել։
Հանրահավաք Հանրապետության հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Մանիպուլյացիայի նուրբ արվեստի երեք գաղտնիքները
Երևի հիշում եք, թե ինչպես Միխեիլ Սաակաշվիլին՝ կարմիր վարդով զինված, ներխուժեց խորհրդարան, բառի բուն իմաստով քշեց այնտեղից Էդուարդ Շևարդնաձեին, հետո էլ ընդհանրապես խլեց նրանից իշխանությունը ու նստեց նախագահական պալատում։ Սակայն մի մոռացեք, որ այդ ոչ միանշանակ գնահատված գործչի վերելքի և գահավիժելու պատմությունը սկսվեց նրանից, որ նա ընտրվեց Թբիլիսիի քաղաքապետ։ Իհարկե, ի վերջո Սաակաշվիլին բանտում հայտնվեց, բայց փաստն այն է, որ նրա գլխավորած քաղաքական ուժը համապետական հաղթանակ տանելուց առաջ հաջողություն ձեռք բերեց տեղական մակարդակով՝ մայրաքաղաքային ընտրություններում։ Մեզ մոտ միշտ հակառակն է լինում՝ սկզբից նվաճում ես խորհրդարանը, հետո էլ՝ Երևանը։
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Ինչո՞ւ է նախկին լրագրողը կողմ ԶԼՄ–ների պատժամիջոցները խստացնելուն
​Գրեթե նույնը, ինչ կատարվեց Վրաստանում, եղավ նաև Թուրքիայում։ Դուք հազիվ թե հիշեք, որովհետև այդ ամենը կատարվել է համարյա երեք տասնամյակ առաջ։ 1994 թվականին տեղական ընտրություններ էին միանգամից երկու կարևորագույն կենտրոններում՝ Թուրքիայի պաշտոնական մայրաքաղաք Անկարայում և ոչ պաշտոնական մայրաքաղաքում՝ Ստամբուլում։ Երկու բնակավայրերում էլ հաղթեցին Ռեջեփ Էրդողանի կողմնակիցները, ընդ որում` Էրդողանը Ստամբուլի ղեկավար դարձավ` ստանալով ընտրողների ընդամենը մեկ քառորդի ձայները։ Բայց հենց այդ տեղական ընտրությունները դարձան յուրօրինակ ջրբաժան հին ու նոր դարաշրջանների միջև, և սկսվեց Էրդողանի հաղթարշավը. մի քանի տարի անց նա հիմնեց «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, դարձավ վարչապետ, հետո՝ նախագահ։ Ճիշտ է, որոշ վերլուծաբաններ պնդում են, թե հիմա Էրդողանի հեղինակությունը կրկին ընկել է, բայց, համաձայնե՛ք, դա բոլորովին այլ թեմա է։
​Եթե Էրդողանի վարկանիշի անկումը տեղի ունեցավ տարիների ընթացքում, ինչը սովորական երևույթ է ողջ աշխարհում, ապա Հայաստանում իշխող կուսակցության կիրակնօրյա անկումը պարզապես ֆանտաստիկ կարելի է անվանել։ Ընդամենը երեք ամիս առաջ այդ քաղաքական ուժը ստացավ քվեների 53 տոկոսը։ Ընդամենը երեք ամիս անց չկարողացավ հաղթել երեք խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Գորիսում և Մեղրիում։ Ավելի արտառոց փաստ. ամռանը իշխող կուսակցությունը հաղթեց Գորիսում, իսկ աշնանը հաղթած ընդդիմադիր ուժից գրեթե երկու անգամ քիչ ձայն ստացավ։ Այսպիսի ջախջախիչ պարտություն որտե՞ղ եք տեսել։
Астероид - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Նստել թախտին, սպասում ենք աստերոիդին, կամ Հայաստանի բնակչությունը 5 միլիոն դարձնելու առիթ
​Անցած տեղական ընտրությունների մյուս տարօրինակ առանձնահատկությունը մասնակցության զարմանալիորեն ցածր տոկոսն էր, ինչը շատերը պարզապես բոյկոտ են անվանում։ Ու անհասկանալի է, թե այս բավական սահմանափակ թվով բնակավայրերում անցկացված տեղական ընտրություններն այդ ինչպե՞ս են հարուցել լայն հասարակայնության հետաքրքրությունը։ Բայց եթե իրոք բոյկոտ էր առնվազն մի երկու բնակավայրում, նշանակում է՝ ընդդիմությունը, որը բազմաթիվ անհաջող փորձեր է արել բոյկոտ իրականացնելու համապետական ընտրություններում, վերջապես կարողացավ այդ բաղձալի բոյկոտին հասնել տեղական ընտրություններում։
Ճիշտ է, շատերը պնդում են, թե ընդդիմադիրների անվան տակ հաջողության հասած ուժերի առնվազն մի մասը ամենևին էլ ընդդիմություն չէ և լավ էլ համագործակցելու է իշխանավորների հետ, ավելին, հենց իշխանությունն է ստեղծել այդ ուժերը, բայց համաձայնեք` այս ամենը ենթադրությունների ոլորտից է։
Սկանդալից զավեշտ կամ 33 միլիոն ֆունտ ստեռլինգ 11-ամյա Հեյդար Ալիևի անշարժ գույքի համար
Եվ վերջապես այս ընտրությունների երրորդ առանձնահատկությունը։ Հիշում եք երևի, որ իշխանություններն անընդհատ հայտարարում էին՝ երկու անգամ մաս-մաքուր ընտրություններ ենք անցկացրել, և հնին վերադարձ այլևս չկա։ Ո՜ւր էր թե։ Կներե՛ք, ընտրախախտումը հո միայն քաղաքացուն առաջարկած կաշա՞ռքը չէ։ Թող առաջինն ինձ վրա քար նետի նա, ով կպնդի, թե Գորիսում կայացած ընտրությունները մաս-մաքուր էին։ Հազար ու մի բանում իրավունք ունենք մեղադրելու նախկին իշխանություններին, սակայն չեմ հիշում, որ գոնե վերջին 10-15 տարում նրանք այսպիսի «կարմիրբերետավոր» ընտրություններ անցկացնեին։
Եվ ամենակարևոր հարցը։ Ախր կիրակնօրյա ընտրությունները տեղի են ունեցել ընդամենը 9 բնակավայրում, իսկ այս ընտրական փուլը տևելու է մինչև տարեվերջ։ Եթե ընտրական փուլն այսպես արտառոց է մեկնարկում, բա հետո՞ ինչ է լինելու։
Սահմանադրական հանրաքվեն կփրկի՞ երկիրը. էքսպերիմենտների երկիր Հայաստանս
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала