Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ադրբեջանական զորավարժությունները մեսիջ են ոչ միայն ՀՀ–ի, այլ նաև ՌԴ–ի համար. Մարգարյան

Ադրբեջանում դժգո՞հ են Փաշինյան-Պուտին հանդիպումից. ի՞նչ ուղերձ են պարունակում Լաչինում անցկացվող զորավարժությունները
Բաժանորդագրվեք
Ռազմաքաղաքական փորձագետ Արմինե Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ որքան Ադրբեջանը փորձում է տարածաշրջանում սրել իրավիճակը զորավարժությունների տեսքով, այնքան հայ-ռուսական շահերը դառնում են առավել համահունչ։
Արցախի Քաշաթաղի շրջանում ադրբեջանական բանակի զորավարժությունները պետք է դիտարկել Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքներից Ադրբեջանի խիստ դժգոհ լինելու հանգամանքով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմաքաղաքական փորձագետ Արմինե Մարգարյանը։

«Ադրբեջանն արդեն 30 տարի միջազգային հարաբերություններում իրեն դրսևորում է որպես ոչ պարկեշտ, ոչ վստահելի գործընկեր։ Յուրաքանչյուր դեպքում, երբ արտգործնախարարներն են հանդիպել կամ ղեկավարների մակարդակով են եղել հանդիպումներ, երբ Ադրբեջանը դժգոհ է եղել հանդիպումների արդյունքներից` գնացել է սահմանային իրավիճակը սրելու ուղղությամբ»,- ասաց նա։

Մարգարյանի կարծիքով` զորավարժությունները նաև որոշակի մեսիջ են ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի նկատմամբ։ Սակայն, ըստ Մարգարյանի, որքան Ադրբեջանը փորձում է տարածաշրջանում սրել իրավիճակը զորավարժությունների տեսքով, այնքան ռուսական և հայկական շահերը դառնում են առավել համահունչ։
«Զորավարժություններով, ռազմական ագրեսիայի փորձերով Ադրբեջանը փորձում է իր ներքին լսարանին հանգստացնել և տպավորություն ստեղծել, որ վերահսկում է իրավիճակը, որ կարողանում է հետևողականորեն գնալ արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներն իր համար կապիտալիզացնելու ուղղությամբ։ Սակայն Ռուսաստանը և Հայաստանը պետք է չշեղվեն իրենց օրակարգերից, կարելի է ասել` նաև իրենց համատեղ օրակարգից և հետևողական գնան այդ օրակարգերը սպասարկելու ուղղությամբ»,- ընդգծեց փորձագետը։
Արաքս գետը Արցախի, Իրանի ու Ադրբեջանի սահմանին - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Թուրքիան պատասխանում է Իրանին Հայաստանի սահմանի մոտ անցկացվող զորավարժություններով
Նրա խոսքով` ադրբեջանական խաղաղասիրական լոզունգներն էլ ձևական բնույթ են կրում. պաշտոնական Բաքուն դրանք առաջ է մղում բոլոր այն դեպքերում, երբ իրեն է ձեռնտու, միաժամանակ չի հրաժարվում տարածաշրջանում` մասնավորապես Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանելու քաղաքականությունից։
«Ադրբեջանը միտում ունի անընդհատ տարածաշրջանը պահել թեժ վիճակում, անընդհատ փորձում է հիշեցնել, որ Արցախն իր տարածքն է, և որ Արցախում ռուս խաղաղապահները ժամանակավոր երևույթ են»,-նշեց Մարգարյանը։
Նշենք, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները գրում էին, որ ադրբեջանական բանակը զորավարժություններ է անցկացնում Արցախի Քաշաթաղի շրջանում, որն անցել է Բաքվի վերահսկողության տակ 44-օրյա պատերազմից հետո:
Այդ տարածքով, ինչպես հայտնի է, անցնում է Լաչինի միջանցքը, որը Հայաստանը կապում է Արցախի հետ։
Զորավարժություններ - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
Ադրբեջանի հետ սահմանին անցկացվող իրանական զորավարժությունները մեկնարկել են
Ինչպես հաղորդել են տեղական ԶԼՄ-ները, վկայակոչելով պաշտպանության նախարարությանը, հրամանատարա–շտաբային զորավարժություններն անցկացվում են կապի և տեղանքում կողմնորոշվելու տարատեսակ միջոցների լայնամասշտաբ կիրառմամբ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Լաչինի մոտ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ էին անցկացվում։
Դրանք ԼՂ հակամարտության գոտում Թուրքիայի և Ադրբեջանի առաջին համատեղ զորավարժություններն էին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала