Բաքվի «բարի կամքի» դրսևորումը. ի՞նչ է թաքնված հայ գերիների վերջին խմբի վերադարձի հետևում

© Sputnik / Aram NersesyanՀայաստան վերադարձած գերիները
Հայաստան վերադարձած գերիները - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2021
Հայաստան վերադարձած գերիները
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Մասնագետները կարծում են, որ Երևանի և Բաքվի միջև ցանկացած գործընթաց ավելի շատ հարցեր է ծնում, քան պատասխաններ տալիս։ Ադրբեջանի վերջին գործողությունը բացառություն չէ։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. 5 հայ ռազմագերիներից բաղկացած վերջին խմբի վերադարձը պետք չէ դիտարկել Երևանի և Բաքվի միջև փոխանակման գործընթացի տրամաբանության մեջ։ Մի կողմից` Ադրբեջանն այդ քայլով հավանաբար փորձում է դրական մթնոլորտ ստեղծել բանակցային գործընթացի մեկնարկից առաջ, մյուս կողմից` փորձում է իրեն ներկայացնել այլ` ավելի մարդասիրական կողմից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեցին հայ և ռուս փորձագետները։
Երեկ ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձան Մելս Ամբարդարյանը, Ռաֆիկ Կարապետյանը, Ժորա Մանուկյանը, Սեդրակ Սողոմոնյանն ու Հովսեփ Մանուկյանը, բոլորը Շիրակից են։ Բաքվում նրանց մի շարք մեղադրանքներով դատապարտել էին 6 տարվա ազատազրկման։
Հայաստան վերադարձած 5 գերիները - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2021
Կառավարությունը տեղյա՞կ էր 5 գերիի վերադարձի մասին. Փաշինյանի օգնականի պատասխանը
Փորձագետների կարծիքով` այս փաստը մի շարք հարցեր է ծնում, բայց տվյալ պահին կարելի է միայն ենթադրություններ անել կողմերի մոտիվացիայի առնչությամբ։
Արցախյան պատերազմի ավարտից հետո գերիների վերադարձը տեղավորվում էր փոխանակման գործընթացի տրամաբանության մեջ։ Սակայն երեկ հայտարարվեց միայն 5–ին վերադարձնելու մասին։ Բացարձակապես հասկանալի չէ` Երևանը Բաքվին դրա դիմաց ինչ–որ բան է տվել, թե ոչ։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշեցրեց Բաքվի պահանջները` Ադրբեջանն առաջ է քաշել ՀՀ տարածքով Նախիջևանն ու Ադրբեջանը միմյանց կապող միջանցքի տրամադրման, անկլավների և ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման հարցը։
Армянские военнопленные вернулись на родину (19 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Բաքվից Երևան վերադարձած հայ գերիների լուսանկարները
«Քանի որ բանակցային գործընթացը բավականին գաղտնի է, դժվար է ասել, թե այս պահանջներից որ մեկի դիմաց է Բաքուն համաձայնել վերադարձնել գերիներին», – ասաց Քեռյանը` ենթադրելով, որ գերիների փոխանցումը կարող էր տեղի ունենալ ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։
Այս վարկածը հավանական է թվում, եթե հիշենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը նա արեց հոկտեմբերի 15-ին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում` հերթական անգամ ընդգծելով, որ Հայաստանը գերիների դիմաց պատրաստ է Ադրբեջանին փոխանցել ականապատ դաշտերի քարտեզները։
Քեռյանը չբացառեց նաև, որ գերիներին վերադարձրել են ռուսական խաղաղապահ զորակազմի նախկին հրամանատար գեներալ Ռուստամ Մուրադովի միջնորդական գործունեության շնորհիվ. դա արվում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հանձնաժողովի աշխատանքն աշխուժացնելու նպատակով։
Մեկ այլ տարբերակ էլ կա` Բաքուն «բարի կամքի» ժեստ է արել իրեն մարդասիրական կողմից դրսևորելու համար։
Армянские военнопленные вернулись на родину (19 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2021
ՀՀ ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են գերությունից երեկ վերադարձած տղաներին
Ռուսաստանի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Կոնստանտին Տասիցն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում հորդորեց գերինների վերադարձը չդիտարկել զուտ փոխանակման գործընթացի տրամաբանության համատեքստում։
«Դրան պետք է դրական վերաբերվել։ Հայ հասարակության համար ցավոտ հարցերից մեկն այն է, որ պատերազմից հետո Ադրբեջանում պահվող անձինք կան», – ասաց նա։
«Հայ գերիների վերադարձի գործընթացը պետք է շարունակվի». Իվան Կորչոկ
Տասիցի խոսքով` շարունակվող բանակցությունները հույս են տալիս, որ գերիների հարցը վերջնական լուծում կստանա։ Փորձագետը կարծում է, որ այդ քայլը պետք է ողջունել, քանի որ վերջին հաշվով կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանն ու ավելի բարդ հարցերի լուծմանը։
Ըստ նրա` երկու կողմն էլ խուսափում են մեծ զիջումներից, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեռ պահպանվում է լարվածությունը, անվստահության բարձր մակարդակը։

«Ինձ թվում է, որ այստեղ փոխանակման տրամաբանություն փնտրել պետք չէ, քանի որ մենք հիշում ենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցից առաջ Բաքուն որպես բարի կամքի դրսևորում ազատ արձակեց երեք զինծառայողի։ Սա բանակցություններից առաջ դրական մթնոլորտ ստեղծելու փորձ է, որպեսզի դրանք արդյունավետ լինեն, իսկ կողմերն էլ կարողանան որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել», – ասաց մեր զրուցակիցը։

Նա նաև ընդգծեց, որ Բաքուն հետաքրքրված է իր համար առավել շահավետ կոնֆիգուրացիայով, սակայն Հայաստանին որևէ մեկը չի կարող ստիպել զիջումների գնալ կամ համաձայնել փոխզիջումային լուծումների տարբերակների։
Հիշեցնենք` հայ գերիների առաջին մեծ խումբը Երևան վերադարձավ 2020 թվականի դեկտեմբերի 15-ին։ Պատերազմի ավարտից հետո Բաքուն Հայաստանին 113 հոգու է փոխանցել։
Իտալիայի խորհրդարանում ներկայացվել են ապացույցներ հայ գերիների խոշտանգումների մասին
Լրահոս
0