«Բոլոր ձվերը 1 զամբյուղում դնելը ոչ միշտ է ձեռնտու»․ Վոյտոլովսկին՝ Բաքվի և Անկարայի մասին

© Sputnik / Aram NersesyanՖյոդոր Վոյտոլովսկի
Ֆյոդոր Վոյտոլովսկի - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2021
Բաժանորդագրվեք
Ռուս փորձագետի կարծիքով՝ Արցախում սադրանքներն անխուսափելի են։ Այլ բան է, որ Ռուսաստանը վճռականորեն կասեցնելու է հարցը ռազմական ճանապարհով լուծելու փորձերը։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերջին օրերին լարվածության աճը պայմանավորված է ճգնաժամը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության մասին դեռևս պահպանվող պատրանքներով: Դա ընդամենը պատրանք է, քանի որ այնտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՌԳԱ թղթակից անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր, ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Ֆյոդոր Վոյտոլովսկին՝ մեկնաբանելով հակամարտության գոտում վերջին միջադեպերը։
Էբրահիմ Ռայիսի - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Ղարաբաղյան փակուղի, կամ ինչի մասին է նախազգուշացնում տարածաշրջանը
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կապահովի հրադադարի ռեժիմն ու կկասեցնի ցանկացած սադրանք, որ դրանք չհանգեցնեն ռազմական գործողությունների վերսկսմանը: Միևնույն ժամանակ նա կարծում է, որ երբ կա կողմերի շփման գիծ, երբ միմյանց դեմ կանգնած են զինվորականները, երբ թարմ է հիշողությունը պատերազմի մասին` սադրանքներն անխուսափելի են։

«Երբեմն լարվածությունն այնքան մեծ է, որ ցանկացած պահի նույնիսկ մանրուքը կարող է հանգեցնել հրադադարի ռեժիմի տապալմանը։ Ընդ որում. իմ կարծիքով` պատրանքներ կան, որ կարելի է ճգնաժամը ռազմական ճանապարհով ավարտել կամ ռազմական ճանապարհով լուծել տարածքային խնդիրները։ Բայց դա չի կարող տեղի ունենալ», - ասաց Վոյտոլովսկին։

Մեր զրուցակիցն արձանագրում է Թուրքիայի աճող ազդեցությունը Հարավային Կովկասում և, մասնավորապես, Ադրբեջանում։ Նրա խոսքով՝ Անկարան ուզում է Ադրբեջանին հենակետ դարձնել իր ազդեցության հետագա ընդլայնման համար։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունների խորացումը միշտ չէ, որ կարող է համապատասխանել Բաքվի շահերին։
«Կա «մեկ ազգ, երկու պետության» վերջնական գաղափարախոսությունը։ Բայց Ադրբեջանի համար հիմնավորված հարց է առաջանում՝ արդյո՞ք այն ուզում է հետագայում ինքնուրույն խաղացող լինել համաշխարհային քաղաքականության մեջ։ Պետք է նկատել նաև, որ Բաքուն խիստ շահագրգռված է Մոսկվայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմամբ, իսկ Ռուսաստանում գոյություն ունի ադրբեջանական մեծ համայնք։ Եվ միշտ չէ, որ ձեռնտու է բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ դնելը», - ասում է ռուս վերլուծաբանը։
Լավրովը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի թեման
Նրա խոսքով՝ այդ ամենի հետ մեկտեղ, Ադրբեջանի հետ ինտեգրման ու փոխգործակցության մակարդակը համադրելի չէ Հայաստանի հետ առկա համագործակցության մակարդակի հետ: Ռուսաստանն ու Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր երկրներ են, միասին անդամակցում են Եվրասիական տնտեսական միությանը, գոյություն ունի խորը տնտեսական, ռազմաքաղաքական ինտեգրում, դաշնակցային հարաբերություններ։
Մենք ենք, մեր սարերը - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը վաղ թե ուշ պետք է քննարկվի. քաղաքագետ
Ավելին, Վոյտոլովսկին համոզված է՝ որպես արձագանք տարածաշրջանում առկա պայթյունավտանգ իրավիճակին՝ Ռուսաստանը պետք է ձգտի Երևանի հետ ռազմական համագործակցության շարունակական ամրապնդմանն ու ընդլայնմանը։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանին տնտեսական և ռազմական առումով ուժեղ Հայաստան է պետք։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 14–ի երեկոյան կրակել էին Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից կա 6 վիրավոր։
Նույն օրը Բաքվում հայտարարել են, թե իբր հայ դիպուկահարի կրակոցից զոհվել է զինծառայող Աֆղան Համզաևը: Ստեփանակերտում հերքել են՝ ենթադրելով, որ զինվորականի մահը կարող էր ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանք լինել։
Ադրբեջանական կողմը շարունակել է հրադադարի խախտումները նաև հոկտեմբերի 15-ին` Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ գնդակոծելով ՊԲ–ի սանիտարական մեքենան:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала