https://armeniasputnik.am/20211020/hajastanum-elektraenergiaji-anjatumnery-hetpaterazmjan-iravitshaki-het-kap-chunen--htskh-34477635.html
Հայաստանում էլեկտրաէներգիայի անջատումները հետպատերազմյան իրավիճակի հետ կապ չունեն. ՀԾԿՀ
Հայաստանում էլեկտրաէներգիայի անջատումները հետպատերազմյան իրավիճակի հետ կապ չունեն. ՀԾԿՀ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը լրագրողներին պատմել է, թե ինչ խնդիրներ են առաջացել էներգետիկ համակարգում ու ինչ կապ ունի դրանց հետ... 20.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-20T12:42+0400
2021-10-20T12:42+0400
2021-10-20T12:44+0400
գազ
էլեկտրաէներգիա
գարեգին բաղրամյան
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1337/61/13376124_0:35:1601:935_1920x0_80_0_0_4c40d5a447c8030b0f798115b1fd2f02.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում վերջին 1 տարում հաճախացած էլեկտրաէներգիայի անջատումները կապ չունեն հետպատերազմյան իրավիճակի ու Արցախից ներկրվող էլեկտրաէներգիայի ծավալի կրճատման հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։ Ինչպե՞ս հասնել ռուսական գազի կայուն գնի. պարզաբանում է Հայաստանի փոխվարչապետը«Հետպատերազմյան իրավիճակն ընդամենը բերել է նրան, որ Արցախից ներկրվող շուրջ 300 մլն ԿՎտ էժան էլեկտրաէներգիայի պակաս ունենք, բայց դա որևէ կերպ չի ազդել ռեժիմների վրա, այսինքն` անջատումների հետ կապ չունի»,– ասաց նա։ Հանձնաժողովի նախագահի խոսքով, համակարգի վրա հիմնականում ազդել են ՀԱԷԿ–ի ժամանակավոր կանգառն ու Հրազդանի ՋԵկ–ի 5-րդ էներգաբլոկի չաշխատելը։ Այդուհանդերձ, ըստ Բաղրամյանի, էլեկտրաէներգիայի սղությունն առավել նկատելի է եղել ամռանը։ Նրա խոսքով, այսօր նման խնդիր այլև չկա։ «Ամռան ամիսներին, շոգ ժամանակ, երբ օդորակիչները միացնում են, բեռի մեծ ավելացում է լինում»,– ասաց Բաղրամյանը։ ՀԾԿՀ նախագահը հիշեցրեց, որ ռուսական կողմի հետ այսօր դեռ շարունակվում են սահմանին գազի գնի ու այդ համատեքստում նաև` Հրազդանի ՋԵԿ–ի 5-րդ էներգաբլոկի գործարկման շուրջ բանակցությունները։ Բացի այդ, մինչև դեկտեմբեր նախատեսվում է գործարկել նաև Երևանում իտալական ներդրմամբ կառուցված նոր ջերմակայանը, որը ևս լրացուցիչ հզորություն կտա համակարգին։ Ուժը կորցրած են ճանաչվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ՀԷԿ–երի լիցենզիաներըԻնչ վերաբերում է գազի ու էլենկտրաէներգիայի սակագների հնարավոր փոփոխություններին, Գարեգին Բաղրամյանը հայտնեց, որ հանձնաժողովը դրանց վերաբերյալ հայտեր չի ստացել։ Գազի գնի շուրջ բանակցությունները դեռ չեն ավարտվել, իսկ էերգետիկ համակարգում ՀԾԿՀ–ն ինքն է ուսումնասիրություններ իրականացնում` հասկանալու համար հաջորդ տարվա օպտիմալ սակագնի չափը։
https://armeniasputnik.am/20211020/elektraenergiaji-anjatumner-en-spasvum-erevanum-u-marzerum-34471936.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1337/61/13376124_41:0:1464:1067_1920x0_80_0_0_ada777336ec6cb9cd736f548958fab08.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
գազ, էլեկտրաէներգիա, գարեգին բաղրամյան, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
գազ, էլեկտրաէներգիա, գարեգին բաղրամյան, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
Հայաստանում էլեկտրաէներգիայի անջատումները հետպատերազմյան իրավիճակի հետ կապ չունեն. ՀԾԿՀ
12:42 20.10.2021 (Թարմացված է: 12:44 20.10.2021) Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը լրագրողներին պատմել է, թե ինչ խնդիրներ են առաջացել էներգետիկ համակարգում ու ինչ կապ ունի դրանց հետ Արցախյան պատերազմը։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում վերջին 1 տարում հաճախացած էլեկտրաէներգիայի անջատումները կապ չունեն հետպատերազմյան իրավիճակի ու Արցախից ներկրվող էլեկտրաէներգիայի ծավալի կրճատման հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
«Հետպատերազմյան իրավիճակն ընդամենը բերել է նրան, որ Արցախից ներկրվող շուրջ 300 մլն ԿՎտ էժան էլեկտրաէներգիայի պակաս ունենք, բայց դա որևէ կերպ չի ազդել ռեժիմների վրա, այսինքն` անջատումների հետ կապ չունի»,– ասաց նա։
Հանձնաժողովի նախագահի խոսքով, համակարգի վրա հիմնականում ազդել են ՀԱԷԿ–ի ժամանակավոր կանգառն ու Հրազդանի ՋԵկ–ի 5-րդ էներգաբլոկի չաշխատելը։
Այդուհանդերձ, ըստ Բաղրամյանի, էլեկտրաէներգիայի սղությունն առավել նկատելի է եղել ամռանը։ Նրա խոսքով, այսօր նման խնդիր այլև չկա։

20 հոկտեմբերի 2021, 10:23
«Ամռան ամիսներին, շոգ ժամանակ, երբ օդորակիչները միացնում են, բեռի մեծ ավելացում է լինում»,– ասաց Բաղրամյանը։
ՀԾԿՀ նախագահը հիշեցրեց, որ ռուսական կողմի հետ այսօր դեռ շարունակվում են սահմանին գազի գնի ու այդ համատեքստում նաև` Հրազդանի ՋԵԿ–ի 5-րդ էներգաբլոկի գործարկման շուրջ բանակցությունները։ Բացի այդ, մինչև դեկտեմբեր նախատեսվում է գործարկել նաև Երևանում իտալական ներդրմամբ կառուցված նոր ջերմակայանը, որը ևս լրացուցիչ հզորություն կտա համակարգին։
Ինչ վերաբերում է գազի ու էլենկտրաէներգիայի սակագների հնարավոր փոփոխություններին, Գարեգին Բաղրամյանը հայտնեց, որ հանձնաժողովը դրանց վերաբերյալ հայտեր չի ստացել։ Գազի գնի շուրջ բանակցությունները դեռ չեն ավարտվել, իսկ էերգետիկ համակարգում ՀԾԿՀ–ն ինքն է ուսումնասիրություններ իրականացնում` հասկանալու համար հաջորդ տարվա օպտիմալ սակագնի չափը։