https://armeniasputnik.am/20211020/havatarim-enq-qaghaqakan-ughegtsin-pashinjann-yndunel-e-ekh-patvirakutjany-34468454.html
«Հավատարիմ ենք քաղաքական ուղեգծին». Փաշինյանն ընդունել է ԵԽ պատվիրակությանը
«Հավատարիմ ենք քաղաքական ուղեգծին». Փաշինյանն ընդունել է ԵԽ պատվիրակությանը
ՀՀ վարչապետը հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձել է ԵԽ պատվիրակության անդամներին հետաքրքրող մի շարք հարցադրումների: 20.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-20T00:17+0400
2021-10-20T00:17+0400
2021-10-20T00:18+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
եվրախորհուրդ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/14/34468145_0:111:1600:1012_1920x0_80_0_0_deef40de0b8798cd515d73953c9a0940.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Նրա խոսքով` ԵԽ-ն ժողովրդավարության ոլորտում Հայաստանի կարևոր գործընկերներից է 2000 թվականից:«Կարծում եմ, որ մենք այս դժվար ժամանակաշրջանում, հատկապես ժողովրդավարության առումով ունենք կոնկրետ ձեռքբերումներ։ Եվրոպայի խորհրդին մեր անդամակցության առաջին օրերից մինչև 2018 թվականը անընդհատ արձանագրվել են անհաղթահարելի թվացող խնդիրներ մի շարք հարցերում»,- ասել է Փաշինյանը և հավելել, որ այժմ այդ խնդիրը հաղթահարված է։Նա ընդգծել է, որ առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ընտրությունները կիրառվել են որպես ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման գործիք։Մարթեն Էհնբերգն էլ պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատականի համար և ընդգծել, որ Եվրոպայի խորհուրդը կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը: Նա նշել է, որ պատվիրակությունն արդյունավետ քննարկումներ է ունեցել հայաստանյան գործընկերների հետ և մտքերի փոխանակության ընթացքում արձանագրել այն առաջնահերթությունները, որոնք կարևոր են ԵԽ-Հայաստան 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի արդյունավետ իրագործման համար:Վարչապետը մանրամասներ է ներկայացրել ՀՀ ժողովրդավարական օրակարգի վերաբերյալ՝ խոսելով հակակոռուպցիոն, ընտրական, խոսքի ազատության, դատական, քրեակատարողական, ինչպես նաև այլ ոլորտների բարեփոխումների մասին: Փաշինյանն ընդգծել է՝ կառավարության նախաձեռնած բարեփոխումների արդյունքում հաջողվել է նշված ուղղություններով ստեղծել վերահսկողական արդյունավետ մեխանիզմներ:Հանդիպմանը վարչապետը հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձել է ԵԽ պատվիրակության անդամներին հետաքրքրող մի շարք հարցադրումների: Դրանք վերաբերում էին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքների հաղթահարմանը, հումանիտար խնդիրների կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում բանակցային գործընթացի վերականգնմանը, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, կրթական բարեփոխման կարևորությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը և այլն:
https://armeniasputnik.am/20211019/ekel-enq-haskanalu-hh-nakhagahn-yndunel-e-ekh-nerkajacucichnerin-34442067.html
https://armeniasputnik.am/20211019/adrbejanakan-khakhtumnery-pastervov-ekh-nerkajacucichnerin-tvjalner-en-nerkajacvel-34467917.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/14/34468145_90:0:1511:1066_1920x0_80_0_0_698d53d113a6cd2bb38e65b14535356b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, եվրախորհուրդ
հայաստան, նիկոլ փաշինյան, եվրախորհուրդ
«Հավատարիմ ենք քաղաքական ուղեգծին». Փաշինյանն ընդունել է ԵԽ պատվիրակությանը
00:17 20.10.2021 (Թարմացված է: 00:18 20.10.2021) ՀՀ վարչապետը հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձել է ԵԽ պատվիրակության անդամներին հետաքրքրող մի շարք հարցադրումների:
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները: Տեղեկությունը հայտնում է
վարչապետի մամուլի ծառայությունը։
«Մենք հավատարիմ ենք ժողովրդավարական բարեփոխումների քաղաքական ուղեգծին, շարունակելու ենք այդ ուղեգիծը և ուրախ ենք, որ այդ ճանապարհին կարող ենք հույս դնել Եվրոպայի խորհրդի աջակցության վրա»,– ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով` ԵԽ-ն ժողովրդավարության ոլորտում Հայաստանի կարևոր գործընկերներից է 2000 թվականից:
«Կարծում եմ, որ մենք այս դժվար ժամանակաշրջանում, հատկապես ժողովրդավարության առումով ունենք կոնկրետ ձեռքբերումներ։ Եվրոպայի խորհրդին մեր անդամակցության առաջին օրերից մինչև 2018 թվականը անընդհատ արձանագրվել են անհաղթահարելի թվացող խնդիրներ մի շարք հարցերում»,- ասել է Փաշինյանը և հավելել, որ այժմ այդ խնդիրը հաղթահարված է։
Նա ընդգծել է, որ առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ընտրությունները կիրառվել են որպես ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման գործիք։

19 հոկտեմբերի 2021, 15:28
Մարթեն Էհնբերգն էլ պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատականի համար և ընդգծել, որ Եվրոպայի խորհուրդը կարևորում է
Հայաստանի հետ գործընկերությունը: Նա նշել է, որ պատվիրակությունն արդյունավետ քննարկումներ է ունեցել հայաստանյան գործընկերների հետ և մտքերի փոխանակության ընթացքում արձանագրել այն առաջնահերթությունները, որոնք կարևոր են ԵԽ-Հայաստան 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի արդյունավետ իրագործման համար:
Վարչապետը մանրամասներ է ներկայացրել ՀՀ ժողովրդավարական օրակարգի վերաբերյալ՝ խոսելով հակակոռուպցիոն, ընտրական, խոսքի ազատության, դատական, քրեակատարողական, ինչպես նաև այլ ոլորտների բարեփոխումների մասին: Փաշինյանն ընդգծել է՝ կառավարության նախաձեռնած բարեփոխումների արդյունքում հաջողվել է նշված ուղղություններով ստեղծել վերահսկողական արդյունավետ մեխանիզմներ:

19 հոկտեմբերի 2021, 23:54
Հանդիպմանը վարչապետը հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձել է ԵԽ պատվիրակության անդամներին հետաքրքրող մի շարք հարցադրումների: Դրանք վերաբերում էին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքների հաղթահարմանը, հումանիտար խնդիրների կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում բանակցային գործընթացի վերականգնմանը, ինչպես նաև
Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, կրթական բարեփոխման կարևորությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը և այլն: