Հեղնար Շալունցը համեղ ու դիետիկ թխվածքաբլիթների բաղադրատոմս է առաջարկում. տեսանյութ

Ձվեր - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2021
Ձվեր
Բաժանորդագրվեք
Խրթխրթան թխվածքաբլիթներ պատրաստելու համար շատ քիչ ժամանակ կպահանջվի։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Հայտնի սննդաբան Հեղնար Շալունցը, որը հաճախ է համեղ ու օգտակար բաղադրատոմսեր հրապարակում սոցցանցում, առանց ալյուրի ու կաթնամթերքի թխվածքաբլիթներ է պատրաստել, տեսագրել ու տեսանյութը հրապարակել Instagram–ի իր էջում։
Նրա խոսքով` ավելի հեշտ բաղադրատոմս չի լինում։ Անհրաժեշտ բաղադրիչներն են` 2 ձվի սպիտակուց, 1/4 թեյի գդալ աղ, 150 գրամ շաքարի փոշի, 150 գրամ պնդուկ, անանուխ, 50 գրամ շոկոլադ։
Ассорти из орехов - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2021
Նշի դիետիկ առանձնահատկությունը. որ հիվանդություններով մարդկանց համար է այն օգտակար
Նախ պետք է սպիտակուցը զգուշորեն առանձնացնել դեղնուցից և լցնել չոր ամանի մեջ (ոչ մի կաթիլ ջուր)։ Հարիչով հարել մոտ 5 րոպե: Այնուհետև աստիճանաբար ավելացնել շաքարի փոշին ու շարունակել հարել, մինչև ստացվի պինդ զանգված։ Պնդուկը մանրացնել այնպես, որ կտորները շատ մանր չստացվեն։ Մանրացրած պնդուկն ավելացնել բեզեին ու զգուշորեն խառնել գդալով։
Սննդաբանը բացատրել է՝ ինչպես չհրաժարվել քաղցրից առանց առողջությանը վնաս հասցնելու
Բեզեն երկու գդալի օգնությամբ շարել յուղաթղթի վրա ու տեղափոխել ջեռոց (150 աստիճան), թողնել 20-25 րոպե: Ջեռոցից հանելուց հետո որոշ ժամանակ սպասել, մինչև սառչի։
Այդ ընթացքում պետք է գոլորշու վրա հալեցնել շոկոլադն ու ցողել թքվածքաբլիթների վրա, շոկոլադի վրա ավելացնել մանրացված ընկույզ կամ ցանկացած տեսակի ընդեղեն:
Մատուցել անանուխի տերևով։
Ինչ ուտել նիհարելու համար․ դիետիկ նախաճաշի 5 բաղադրատոմս
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала