Ի՞նչ է պարզել ՔԿ–ն Երևան–Գյումրի ճանապարհին տեղի ունեցած սարսափելի վթարի վերաբերյալ

Բաժանորդագրվեք
Քննչական կոմիտեի հրապարակած տեսանյութում երևում են այսուայնկողմ ընկած դիակներն ու ջարդուխուրդ եղած ավտոմեքենան։
Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ ՔԿ–ն նաև տեսանյութ է հրապարակել վթարի վայրից ու մանրամասներ հայտնել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ում «Գազել» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, որի հետևանքով 5 մարդ է մահացել, ավելի ուշ Sputnik Արմենիային հայտնի էր դարձել, որ ևս մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ավտոմեքենան կողաշրջվել է Երևան ընթանալիս։ Ըստ հաղորդագրության` մահացել են վարորդը և ուղևորներից չորսը, ևս 17-ը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
«Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի շրջադարձային հատվածում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները»,–նշված է կոմիտեի հաղորդագրության մեջ։
Медицинский центр Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2021
Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ից տուժած անձանցից մեկը Գյումրի է տեղափոխվել
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) և 230-րդ հոդվածի 2-րդ մասով (Լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ):
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала