00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կալինինգրադի մարզի փորձը կա. քաղաքագետը` Հարավային Կովկասում ուղիների ապաշրջափակման մասին

© Sputnik / Aram NersesyanՆիկոլայ Սիլաև
Նիկոլայ Սիլաև - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2021
Բաժանորդագրվել
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացումը չպետք է ոտնահարի կողմերից մեկի շահերը։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը տեղի կունենա փոխզիջումային լուծումների շրջանակում, առանց միակողմանի զիջումների և կողմերից մեկի դիրքորոշումը մյուս կողմի վզին փաթաթելու։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուս քաղաքագետ Նիկոլայ Սիլաևը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հոկտեմբերի 20-ին երկօրյա այցով կմեկնի Մոսկվա՝ ապաշրջափակման աշխատանքային խմբի շրջանակում ռուս և ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպելու: Հանդիպումն արրդեն կայացել է, իսդկ մինչ այդ Գրիգորյանը Երևանում ճեպազրույցի ընթացքում ներկայացրել էր ապաշրջափակման գործընթացի իր տեսլականը։
Президент Азербайджана Ильхам Алиев во время переговоров (11 января 2021). Москва - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2021
Ալիևը բացատրել է, թե ինչու է «Զանգեզուրի միջանցքը» քննարկվում Ռուսաստանի հետ
Բանն այն է, որ Ադրբեջանը, իսկ վերջին շրջանում նաև Թուրքիան, ակտիվորեն շրջանառում են Նախիջևանն ու Ադրբեջանը կապող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Բաքու-Անկարա տանդեմը դա «ինքնիշխան միջանցքի» տեսքով է պատկերացնում։ Հայաստանում այս տարբերակը չի ընդունում։
Ըստ Սիլաևի՝ ճանապարհների ապաշրջափակման հարցում կան սահմաններ, որոնք արտացոլված են Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Դրա 9–րդ կետը սահմանում է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերը պետք է վերականգնվեն: Հայաստանն իր կողմից «երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով»:
Քաղաքագետը նշում է, որ մնացածը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առարկա է։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը՝ Մոսկվան պարտավոր չէ ու չի պատրաստվում ինչ-որ կոնկրետ ձևեր պարտադրել։

«Մշակված որոշումները ինչ-որ փոխզիջման արդյունք կլինեն, բայց դրանք չեն կարող միայն մի կողմի շահերից ելնել։ Եվ խոսքը բնավ չի գնում այդ ճանապարհի նկատմամբ Ադրբեջանի ինչ–որ վերահսկողության մասին», - ասաց Սիլաևը։

Նա կարծում է, որ որպես տարածաշրջանում հաղորդակցության գործունեության օրինակելի մոդել կարող է ծառայել Կալինինգրադի մարզի օրինակը: Ռուսական այս էքսկլավի հաղորդակցությունն անցնում է ՆԱՏՕ-ի երկրների և Եվրամիության անդամների տարածքով։
Մոսկվան ողջունում է հարաբերությունները կարգավորելու Երևանի և Բաքվի տրամադրվածությունը
Իհարկե, հայ-ադրբեջանական հարաբերությունները Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի կամ Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերությունների հետ համեմատելի չեն։ Բայց երկու դեպքում էլ կա որոշակի «անտագոնիզմ», և խոսքն այն մասին է, որ փոխզիջումների դեպքում հակամարտող պետությունների միջև ցամաքային կապը միանգամայն իրատեսական է։
Ռուսաստանի խաղաղապահները Լաչինի միջանցքում - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
Կովկասում անվտանգության կարևորագույն երաշխավորը միայն Ռուսաստանը կմնա. Մարկեդոնով
Սիլաևը միևնույն ժամանակ հեռու է այն մտքից, որ սեղմ ժամկետներում կարելի է այդ փոխզիջումներին հասնել։ Հաղորդակցության բացման խնդրի լուծումը երկար ու քրտնաջան աշխատանք է պահանջում։ Ավելին՝ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն առայժմ լավատեսություն չի ներշնչում՝ հաշվի առնելով հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները։
Փորձագետի կարծիքով՝ ադրբեջանական կողմը Ղարաբաղի բնակչության վրա ցածր ինտենսիվության ճնշում է գործադրում՝ որպես առանցքային խնդիր ունենալով նաև խաղաղապահների հարցի լուծումը:
Եթե Արցախի կարգավիճակի հարցը լուծված լիներ, ռուս խաղաղապահներն այնտեղ չէին լինի. քաղաքագետ
Ինչպես հայտնի է` Բաքուն մինչ օրս չի ստորագրել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայության մանդատը, իսկ նման սրացումները խաղաղապահների համար լրացուցիչ ռիսկեր են ստեղծում։
Լրահոս
0