Կառավարությունը տեղյա՞կ էր 5 գերիի վերադարձի մասին. Փաշինյանի օգնականի պատասխանը

© Sputnik / Aram NersesyanՀայաստան վերադարձած 5 գերիները
Հայաստան վերադարձած 5 գերիները - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2021
Հայաստան վերադարձած 5 գերիները
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ՀՀ վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը կարծում է, որ հանրությունը պետք է իմանա այնքան, որքան թույլ կտան գերիների ու անհետ կորածների ծնողները։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանում գերության մեջ պահվող գերիների ծնողներն այսօր կրկին հավաքվել էին կառավարության շենքի դիմաց և իշխանության հետ հանդիպում էին պահանջում: Ծնողների հետ հանդիպման իջավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանը։ Հավաքվածներից մի քանիսը նրա ուղեկցությամբ մտան կառավարության շենք։
Իսախանյանը հանդիպման գնալուց առաջ հայտնեց, որ ինքը մշտապես հայ ռազմագերիների և անհետ կորածների ծնողների կողքին է։
«Իմ եղբայրն էլ է այս պատերազմում զոհվել, ես մշտապես այս ծնողների կողմից եմ»,- նշեց վարչապետի օգնականը։
Հանդիպումից հետո լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք կառավարությունը տեղյա՞կ էր 5 գերիների վերադարձի մասին, Իսախանյանը նշեց, որ ինքը նմանատիպ հարցերի չի պատասխանի։

«Փորձը ցույց է տալիս, որ շատերը բազմաթիվ խոսքերից կառչում են և օգտագործում դրանք թե՛ կառավարության, թե՛ ընդդիմության դեմ։ Ես այդ հարցին չեմ պատասխանի։ Շատ հրապարակումներ վնասում են անհետ կորածների և գերիների վերադարձի գործընթացը»,- ասաց Իսախանյանը և հավելեց, որ բոլոր համապատասխան կառույցների իրավասու անձինք զբաղվում են այդ հարցերով։

Նա ընդգծեց, որ հանրությունը պետք է իմանա այնքան, որքան թույլ կտան ծնողները։
Կառավարության շենքի դիմաց հավաքված ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ իրենք շատ հարցերի չեն կարող պատասխանել, որովհետև եթե իրենց երեխաները լինեն Ադրբեջանում, նրանց այնտեղ կարող են վնասել։
Կառավարության շենքի դիմաց մեծաթիվ ոստիկաններ մի քանի շարքով կանգնել էին աստիճաններին՝ փակելով կառավարության շենքի մուտքի դուռը։
Армянские военнопленные вернулись на родину (19 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Բաքվից Երևան վերադարձած հայ գերիների լուսանկարները
Հիշեցնենք` երեկ Բաքվից Երևան վերադարձան ևս 5 հայ գերիներ։ Սոցցանցերում քննարկման թեմա դարձավ այն փաստը, որ նրանց դիմավորողների թվում կառավարության ներկայացուցիչներ չկային։
ՀՀ ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են գերությունից երեկ վերադարձած տղաներին
ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Արցախյան 44–օրյա պատերազմի հետևանքով Արցախում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3788 է։
Հոկտեմբերի 4-ի դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Մինչ օրս Ադրբեջանը ՀՀ–ին է հանձնել 113 գերեվարվածի։
Լրահոս
0