00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի անտեսեք հնարավորությունները. Կարելինը` Հայաստանի ու հայերի հետ հարաբերությունների մասին

© Sputnik / Asatur YesayantsԱլեքսանդր Կարելին
Ալեքսանդր Կարելին - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2021
Բաժանորդագրվել
Քաղաքական գործիչ դարձած մարզիկը շատ հազվադեպ երևույթ է, իսկ եթե նա դրանից հետո չի դադարել սպորտով զբաղվել` եզակի դեպք է։ Եվ երբ Sputnik Արմենիան հյուրընկալում է լեգենդար Ալեքսանդր Կարելինին Արսեն Ջուլֆալակյանի ուղեկցությամբ, հետաքրքիր խոսակցությունը երաշխավորված է։
Օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի 9-ակի ու Եվրոպայի 12- ակի չեմպիոն, ֆեդերացիայի խորհրդի անդամ, Ռուսաստանի հերոս Ալեքսանդր Կարելինը և օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պատասխանել են մեր հարցերին:
- Դուք` որպես քաղաքական գործիչներ, կարող եք պարծենալ (իհարկե, չակերտավոր) մեծ ձեռքբերումներով:
Կարելին– Ինչո՞ ւ չակերտավոր։ Ես 1999 թվականից Ռուսաստանի Դաշնությունում կուսակցական գործունեություն եմ ծավալել, միշտ եղել եմ այն գաղափարի քարոզիչը, որին ծառայում եմ՝ ստեղծել ուժեղ, մրցունակ ռուսական պետություն։ Կյանքը երկրում տարիների ընթացքում դարձել է ավելի կազմակերպված, իշխանությունը՝ ավելի լավ ձևավորված։ Այս մրցակցային մթնոլորտում մենք ամեն անգամ քննություն ենք հանձնում ընտրությունների տեսքով, և իմ ինքնասիրությունը շոյվեց, երբ սեպտեմբերին Ռուսաստանում կայացած ընտրություններում «Եդինայա Ռոսիան» 325 մանդատ ստացավ։ Սա ակնհայտ ցուցանիշ է, որ մեր համաքաղաքացիները կարևոր են համարում կայունությունն ու դանդաղ, բայց ճիշտ փոփոխությունները։
Ուստի հիմա կարելի է ասել, որ մենք հաղթահարել ենք Խորհրդային Միության փլուզումից հետո շփոթության շրջանը և ընդունել ենք Սահմանադրության փոփոխությունները, որոնք բնորոշ են ուժեղ, իր ուժերի վրա վստահ պետությանը։
Ալեքսանդր Կարելինը` Գյումրիում - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Սա այն քաղաքն է, որն ինձ ընկերներ է տվել և պարծենալու առիթներ. Կարելինը` Գյումրիում
- Եվ, այնուամենայնիվ, Դուք կուսակցակա՞ն, թե՞ պետական գործիչ եք:
Քաղաքականությունը նախագահի, դիվանագիտական կորպուսի համար է։ Գերմանիայի կանցլերներից մեկն ասել է, որ քաղաքականությունը ռևերանսների արվեստ է։ Դրա համար էլ դիվանագիտական կորպուսը՝ այո, նախագահը՝ իհարկե։ Իսկ մենք ֆեդերացիայի խորհրդում ստեղծում ենք օրենքների օգտագործման կանոններ, դրանց վերաբերյալ հրահանգներ՝ սկսած բյուջետային օրենսդրությունից մինչև քրեական ու քաղաքաշինական օրենսգիրք։
- Հարց Արսեն Ջուլֆալակյանին. ի՞նչ նշանակություն ունի Կարելինի այցը Հայաստան` հաշվի առնելով երկու երկրների սերտ հարաբերությունները ոչ միայն մարզական ոլորտում:
Ջուլֆալակյան– Անձամբ ինձ և մեր ընտանիքի համար Կարելինի ցանկացած այց, անկախ դրա ձևաչափից, ուրախություն և պատիվ է: Եվ եթե նման մարդկային հարաբերությունները ներդնենք քաղաքականության, տնտեսության մեջ, ամենաբարդ հարցերի լուծումը շատ ավելի հեշտ կլինի։ Իսկ ինչ վերաբերում է սպորտային կողմին, ապա այսպես ասած հայկական արմատներով մարզական աշխարհը չափազանց հուզված է Կարելինի այցելությունից Գյումրի ու Երևան: Զանգում են գիշերվա կեսին նույնիսկ Բոստոնից, հարցնում՝ ի՞նչ է, իսկապե՞ս եկել է։
Կարելին– Մի փոքր լրացում անեմ։ Մի անգամ, երբ խոսում էինք սերունդների միջև հարաբերությունների մասին, որդիներս տարանջատում անցկացրին` այս մեկն իմ ընկերն է, այն մեկը` քոնը։ Ես ասացի՝ իմ ու քո չկա, կան մեր ընկերներ։ Եվ դա հենց այն է, ինչ տեղի է ունենում այսօր՝ Հայաստանում գտնվելուս ժամանակ։ Եվ չնայած մենք ֆեդերացիայի խորհրդի կողմից գործուղվել ենք լուրջ նպատակով՝ մասնակցելու Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, երեկ զուտ մարդկային երջանկություն էի ապրում՝ այցելելով Գյումրի` մի քաղաք, որից եկել են դասական մենամարտի երկու օլիմպիական հաղթողները՝ վառ տեխնիկայով, մենամարտի ինքնատիպ մեկնաբանությամբ, «մարզիչ – աշակերտ» հարաբերություններին հստակ ու ճիշտ վերաբերմունքով։ Ես տեսա ձիանոցին բնորոշ հոտով դահլիճը, որտեղ աճել են չեմպիոնները, քաղաքը՝ որպես քարտաշների տոկունության և արիության խորհրդանիշ։ Շատ տպավորված եմ։
Ըմբիշներն ընկերներ են մնում նաև կարիերայի ավարտից երեսուն տարի անց։ Կարևոր է այդպես ապրելը, քանի որ դա այն մեխանիզմներից է, որը կյանքն ավելի ճիշտ է դարձնում:
Նիկոլայ Սիլաև - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2021
Կալինինգրադի մարզի փորձը կա. քաղաքագետը` Հարավային Կովկասում ուղիների ապաշրջափակման մասին
- Իսկ հիմա ժամանակ կա՞ հետևելու սպորտին, պայքարին, այս ոլորտում տեղի ունեցող գործընթացներին:
Կարելին– Իհարկե։ Կա և՛ ժամանակ, և՛ ակնհայտ հետաքրքրություն։ Հենց հիմա կողքիս նստած Արսեն Ջուլֆալակյանը, որը վերջին երեք տարիներին անպարտելի էր, հանկարծ մրցամարտում զիջեց Նովոսիբիրսկի դպրոցի սան Ռոման Վլասովին, որի հետ մեծացել ենք մեկ դահլիճում՝ տարբեր տարիների։ Դա նեղում է և՛ ինձ, և՛ Արսենին, բայց մենք ընկերություն ենք անում։ Մենք գնահատում ենք արդար հաղթանակները։ Միայն դրանք են հետաքրքիր, ու միայն վառ հնարքներն են լավը։ Դրանք ապրում են հիշողության մեջ, դրանք բնութագրում են մեզ:
- Հայաստանում 2018 թվականից բուռն իրադարձություններ են տեղի ունենում։ Ինչպե՞ս եք Դուք, ֆեդերացիայի խորհրդում Ձեր գործընկերները, պարզապես մտածող մարդիկ ընկալում այն, ինչ տեղի է ունենում այստեղ:
Կարելին– Մեծ ցավով։ Նույնիսկ, իմ մասով ասեմ՝ վիրավորանքի զգացումով: Այն, ինչ այսօր տեղի է ունենում, բոլորի պես լինելու, համաշխարհային հանրությանը դուր գալու անխոհեմ ցանկության գինն է։ Քանի որ աշխարհի ամենամեծ կոմկուսը պահպանած Չինաստանի փորձը ցույց է տալիս, որ մենք ժամանակին այլ տարբերակ ունեինք, որը չէր հանգեցնի այնպիսի աղետալի հետևանքների, դեֆորմացիաների, որոնք ապրում է Հայաստանը... Այս խեղումները, ժողովրդի հոգնածությունը (իսկ հայերը չեն դարձել պակաս տաղանդավոր ու աշխատասեր, պակաս համբերատար) կարող էին չլինել։ Իմ համոզմունքն է, որ խորհրդային պետության կորուստը տասնամյակներ շարունակ շփոթություն է առաջացրել ոչ միայն ռուսների, այլև մնացած բոլորի համար։
Ես ուժեղ պետության կողմնակից եմ։ Եթե ես ընտրության առաջ լինեմ առաջ տանել այսպես կոչված «լիբերալ արժեքները» այլ տերություններին դուր գալու համար, կամ այդ արժեքներն այնքան սկզբունքային չորդեգրել, որ մեզանից վախենան, ես առանց վարանելու կընտրեմ երկրորդը։
- Արդյոք Ռուսաստանը, որը ներկայացրեց Ալեքսանդր Կարելինը, օրինակ է Հայաստանի համար:
Ջուլֆալակյան– Այն տարածաշրջանի համար, որտեղ գտնվում է Հայաստանը, չափազանց կարևոր է հենց ուժեղ Ռուսաստանը, ընդ որում՝ «փափուկ ուժ» (soft power) ունեցող Ռուսաստանը: Քանի որ միայն այդպես է ճանաչվելու և ընկալվելու երկրի մշակույթը, քաղաքականությունը և հոգին։
Ռուսաստանը Հայաստանում և Հայաստանի համար շատ բան է անում, և խոսքը ոչ միայն ֆինանսական ներարկումների մասին է։ Ուղղակի դա պետք է ճիշտ մատուցել։ Շատ բան է անում, բայց քչերն են այդ մասին իմանում, իսկ ինչ-որ արևմտյան հիմնադրամներ կամ ՀԿ-ներ անհամեմատ ավելի քիչ ներդրում են անում, բայց մեծ աղմուկ են բարձրացնում, ինչի արդյունքում նրանց նկատում են։
Կարելին– Արսեն Լևոնովիչ, Հայաստանի ու Ռուսաստանի մասին խոսելիս երբեք անգլերեն սահմանումներ մի օգտագործիր։ Power-ը բնագրի լեզվով նշանակում է և՛ «իշխանություն», և՛ «ուժ», իսկ ռուսական ընկալմամբ դրանք տարբեր նշանակություն ունեն։
Մենք՝ Ռուսաստանն ու Հայաստանը, ընդհանուր շատ բան ունենք։ Մեզ միավորում է ոչ միայն կրոնն ու մշակույթը, այլև պատմությունը, այդ թվում՝ հաղթական։ Շատ կարևոր է, որ մենք չենք ամաչել ու չենք դադարել բացատրել, թե ինչու ենք մեր դիրքորոշումը ճիշտ համարում, թե ինչու մենք չենք ընկնում էժան էֆեկտների հետևից, թե ինչու ենք գերադասում փոխադարձ բարգավաճումը, ոչ թե կախյալ հարաբերությունները, քանի որ որքան ուժեղ է և խելացի է զրուցակիցը, այնքան ավելի բովանդակալից է խոսակցությունը։ Եվ երբ սկսենք հասկանալով միմյանց, հասկանալով՝ ինչում ենք համամիտ ու որտեղ ենք տարբերվում` մենք ավելի շատ հեռանկարներ կունենանք: Չէ՞ որ հաղթում են միավորվելով, իսկ պառակտված, միայնակ գործելն ավելի հեշտ և որոշ ժամանակով ավելի շահավետ է, բայց դա մեզ խոցելի է դարձնում։
Ալեքսեյ Լիխաչով - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2021
«Ռոսատոմի» ղեկավարը կգա Հայաստան՝ նոր ԱԷԿ-ի ստեղծման հեռանկարները քննարկելու
... Իսկ ես բոլորին խորհուրդ եմ տալիս տեսնել Երևանն արևածագի ժամանակ։ Դա բոլորովին այլ քաղաք է։ Եվ ուրախ եմ, որ միջտարածաշրջանային համաժողովն անցկացվելու է Գյումրիում, և մենք կարող ենք տեսնել Սլոբոդկայի խստությունը, գուցե հենց այնտեղ էլ շատերը հասկանան, որ Հայաստանն առանձնանում է ոչ միայն տուֆի տարբեր գույներով։ Մենք պետք է գնահատենք այն, ինչ ունենք։
Ինձ համար 1985 թվականը, Ծաղկաձորը սկիզբն էր։ Ես, Նովոսիբիրսկից տղա, եկել եմ լեռները, առաջին շաբաթը քթիցս արյուն էր գալիս, չէի կարողանում քայլել: Իսկ դրանից հետո միանգամից պատանիների աշխարհի առաջնություն, և ես հաղթում եմ։ Հեքիաթը սկսվեց այստեղից։ Դա հնարավորություն էր, որը ես օգտագործեցի:
Իմ խորհուրդն է ձեզ՝ մի անտեսեք հնարավորությունները։
Լրահոս
0