00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օրական 4–5 հատով ինչպե՞ս տուն պահենք. ինչու էին ձկնորսները փակել Երևան-Սևան մայրուղին

© Sputnik / Aram NersesyanԲողոքի ակցիա, արխիվային լուսանկար
Բողոքի ակցիա, արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2021
Բողոքի ակցիա, արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ձկնորսների խոսքով` ապրիլից մինչև սեպտեմբեր իրենց տվել են 250 տոննա ձուկ որսալու իրավունք, այսինքն`օրական 1,5 կգ ձուկ։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզում ձկնորսները փակել էին Երևան-Սևան մայրուղին և բողոքում էին ձկնորսության արգելքի դեմ:
Նրանց խոսքով` ապրիլից մինչև սեպտեմբեր իրենց տվել են 250 տոննա որսի թույլտվություն: Այս ընթացքում լճում եղել է մոտ 1000 մոտորանավակ, այսինքն` յուրաքանչյուր մոտորանավակը պետք է որսար 250 կգ ձուկ: Դա օրական անում է 1,5 կգ`3-4 ձուկ: Սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը թույլ են տվել ևս 100 տոննա ձուկ որսալ, ստացվում է` յուրաքանչյուր մոտորանավակին 10 կգ լրացուցիչ ձուկ:
«Այսինքն` մարդը պետք է բենզին վառի, ավտո օգտագործի, մոտորանավակը վարի ընդամենը օրական 5 ձկան համար: Իրենց առաջարկվեց, որ ձկան գնից կախված վճար մտցնեն, այսինքն` եթե ձուկը կլինի 100 դրամ, յուրաքանչյուր մոտորանավակ կմուծի 10 հազար դրամ, եթե ձուկը կարժենա 150 դրամ, կմուծի 15 հազար դրամ, իսկ տոննաժը բաժանեք ծախողներին, ոչ թե բռնողներին: Միևնույն է, այս 6 ամսում Սևանից դուրս է եկել մոտ 10 հազար տոննա ձուկ, իսկ պետությունը դրանից ստացել է ընդամենը 350 տոննայի բնավճարը: Մինչդեռ կարելի էր և՛ այդ 10 հազար տոննայի բնավճարը վերցնել, և՛ 10-15 հազար դրամները՝ կախված ձկան արժեքից»,–ասաց ձկնորսներից մեկը:
Рыбак на озере Севан, Гегаркуник - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2021
Սիգի որսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 15-ը, թույլատրելի քանակը կավելացվի 50 տոննայով
Մեկ այլ ցուցարար էլ վստահեցրեց, որ իրենց եկամտի միակ աղբյուրը ձկնորսությունն է։
«Ո՛չ բնապահպանության նախարարը, ո՛չ մարզպետն այս լճից գլուխ չեն հանում։ Մենք շատ ավելի լավ գիտենք` երբ կարելի է որս անել, երբ չէ, թող մեզ հանգիստ թողեն։ Թե չէ օրական 4–5 ձուկ որսալով ինչպե՞ս տուն պահենք»,–ասաց նա։
Ճանապարհը փակած քաղաքացիների հետ հանդիպեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Մարզպետը լրագրողներին հայտնեց, որ խնդիրը բավականին խորն է․ 2004 թվականից արդյունագործական ձկնորսություն չկա, ոլորտի պատասխանատուները հանձն են առել ոլորտը կարգավորել։
Инга Зарафян - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2021
ՌԱԴԻՈ
Թղթին գրվածն ու իրականում տեղի ունեցողը տարբեր բաներ են. Զառաֆյանը` սիգի որսի մասին
«Բոլորս գիտակցում ենք, որ երկար տարիներով չկարգավորված ոլորտը կարգավորելիս կարող են որոշակի խնդիրներ առաջանալ։ Երկու օր է՝ կարգը գործում է, մեր քաղաքացիները որոշակի խնդիրներ են տեսել։ Դրա համար իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։ Պայմանավորվել ենք, որ շաբաթ-կիրակի իրենց բարձրաձայնած խնդիրները ձևակերպեն, գրավոր ներկայացնեն շրջակա միջավայրի նախարարություն։ Ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ մեր ձկնորսները համամիտ են՝ խելամիտ կարգավորումների արդյունքում աշխատել օրենքի շրջանակում»,- ասաց մարզպետը։
Անտառխախտումների դեպքերի աճ է գրանցվել. նախարարը խոստանում է` անհանդուրժող են լինելու
Այս պահին ցուցարարներն արդեն բացել են մայրուղին՝ պայմանով, որ եթե մինչև երեքշաբթի խնդրին լուծում չտրվի, ապա նորից կփակեն ճանապարհը։
Рыбаки у озера - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2020
127 տոննա ձկան ապօրինի արդյունահանում. ԱԱԾ–ն տարիներով մշակված հանցավոր սխեմա է բացահայտել
Նշենք, որ համաձայն Գիտությունների ազգային ակադեմիայի 2020 թ. հաշվառման տվյալների՝ Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմել էր 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը՝ մոտ 586,2 տոննա, որից սիգի փորձարարական որսի 2-րդ փուլի շրջանակում 2021 թ. օգտագործման համար սահմանվել էր առավելագույնը 250 տոննա չափաքանակ։
Կառավարության ս․թ․ սեպտեմբերի 2-ի որոշմամբ` 2021 թվականի համար սիգի արդյունագործական նպատակներով չափաքանակը ավելացվել է ևս 50 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգվել մինչև այս տարվա հոկտեմբերի 15-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս:
Շրջակա միջավայրի նախարարությունը Facebook–ում արձագանքել է ձկնորսների բողոքի ակցիային` վստահեցնելով, որ նրանց մտահոգությունները հաշվի կառնվեն, բայց պետք է գիտակցել նաև, որ այս կարգավորումներն ունեն կարևոր նպատակ՝ կանխել ապօրինի ձկնորսությունը և ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը։
Վայրի կենդանիներ պահող հայտնիներն ու անհայտները ստիպված կլինեն հաշվառվել ու բացատրել
Լրահոս
0