Այս պահին բանակցություններ չեն ընթանում. նախարարը` ռուսական դպրոցների բացման մասին

© Sputnik / Aram NersesyanՎահրամ Դումանյան
Վահրամ Դումանյան - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնել է, որ Հայաստանը կարևորում է օտար լեզուների, հատկապես ռուսաց լեզվի հանրայնացումը։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Այս պահին բանակցություններ չեն ընթանում ո՛չ Հայաստանում ռուական դպրոցներ բացելու, ո՛չ Ռուսաստանում` հայկական։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը հետաքրքրված է ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդմամբ ու ռուսական դպրոցներ բացելու ծրագրով։

«Միգուցե կան ցանկություններ։ Առայժմ որևէ հստակ քննարկում չկա։ Բայց մենք շահագրգռված ենք, անկեղծ ասեմ, որ շուտ քննարկենք, հասկանանք և ինչ–որ արդյունքներ գրանցենք»,– ասաց Դումանյանը։

Նախարարը շեշտեց, որ Հայաստանը կարևորում է օտար լեզուների, այդ թվում ու հատկապես «մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի»` ռուսաց լեզվի հանրայնացումը։
«Մենք ունենք ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր` Дом Москвы-ի, Россотрудничество-ի հետ համատեղ։ Մենք, իհարկե, կարևորում ենք ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստումը։ Մեզ, այո, անհրաժեշտ է ռուսաց լեզու իմանալ։ Թե ինչ ձևով մենք կկատարելագործենք մեր ռուսաց լեզվի իմացությունը, դա այլ խնդիր է»,– ասաց Դումանյանը։
Աշակերտը դասի ժամին - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Ռուսերենը սահմանափակելով` վնասում ենք տնտեսությունը. փորձագետների կարծիքը
Հիշեցնենք` հոկտեմբերի 15 –ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով արտասահմանում բնակվող ռուսաստանցի հայրենակիցների 7-րդ համաշխարհային կոնգրեսում, ասել էր, որ Հայաստանը հետաքրքրված է երկրում ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդմամբ։
Նա նաև հայտնել էր, որ մոտ ժամանակներս Տաջիկստանում հինգ ռուսական դպրոց կբացվի:
«Ձեզ վրա կարելի է հույս դնել». ինչպես են տարբեր ժողովուրդներ գոյակցում Ռուսաստանում
«Այժմ նմանատիպ ծրագիր է պատրաստվում Ուզբեկստանի համար։ Վերջին շրջանում Հայաստանի նոր ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի համար ևս նույնատիպ ծրագիր իրականացնելու հարցում»,-պատմել էր Լավրովը` հավելելով, որ Մոսկվան կողմ է, որպեսզի այդ մոտեցումը մոդելային ծրագիր դառնա Ռուսաստանի բոլոր դաշնակիցների համար։
Լրահոս
0