00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Արցախյան պատերազմի ընթացքում ՆԱՏՕ–ի լռությունն առավել քան տարօրինակ էր. Գրիգոր Բալասանյան

Բալասանյան. Արցախյան պատերազմի ընթացքում ՆԱՏՕ–ի լռությունն առավել քան տարօրինակ էր
Բաժանորդագրվել
Առաջին անգամ հետխորհրդային տարածքում տաք հակամարտությունը պատերազմի վերածելու ժամանակ օգտագործվեց ՆԱՏՕ–ի զենք։
Երևույթն իսկապես աննախադեպ է, որովհետև առաջին անգամ հետխորհրդային տարածքում տաք հակամարտությունը պատերազմի վերածելու ժամանակ օգտագործվեց ՆԱՏՕ–ի զենք, ընդ որում` խոսքը միայն F-15 կամ F-16 ինքնաթիռների մասին չէ, այլ նաև «Բայրաքթար» կոչվող համակարգերի մասին, որոնք հավաքվել են ՆԱՏՕ–ի անդամ երկրների կողմից ուղարկված պահեստամասերից և որոնք համապատասխանում էին այդ կառույցի ստանդարտներին, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Միրզոյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ խոսել է 44–օրյա պատերազմում Թուրքիայի մասնակցությունից
«Բայց զարմանալին այն է, որ ՆԱՏՕ–ի կենտրոնակայանն այդ հարցին առհասարակ չանդրադարձավ։ Եղան որոշ երկրներ, որոնք դատապարտեցին, նույնիսկ արգելեցին «Բայրաքթարների» պահեստամասերի առաքումը Թուրքիա, սակայն կոնկրետ «F» դասի ինքնաթիռների մասին որևէ խոսք չեղավ, անգամ մտահոգություն չհնչեց, ինչը վկայում է այն մասին, որ Թուրքիան կամ ինքնագլուխ օգտագործում է իր զինանոցում առկա ՆԱՏՕ–ական զենքը` չհարցնելով կառույցի ղեկավարության կարծիքը, կամ էլ սպառազինությունն օգտագործում է ՆԱՏՕ–ի ղեկավարության լուռ իմացությամբ»,– նշեց միջազգայնագետը։
Բալասանյանի կարծիքով` այսքանից հետո բավականին տարօրինակ է ՆԱՏՕ–ի պաշտոնական ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի տեսակետը, ըստ որի` Հյուսիսատլանտյան դաշինքն արժևորում է Հայաստանի հետ համագործակցությունը և կարևորում քաղաքական երկխոսության շարունակությունը։
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզին։  - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
«Անհասկանալի էր Թուրքիայի ներգրավվածությունը պատերազմին»․ ՀՀ նախագահ
Ըստ միջազգայնագետի` հնարավոր է, որ ԱՄՆ–ն, ի դեմս ՆԱՏՕ–ի, նոր գործողություն է ծրագրում աշխարհի որևէ տարածաշրջանում, որտեղ անհրաժեշտ կլինի օգտագործել նաև գործընկեր երկրների կոնտինգենտների ներուժը, ինչն անցանկալի է Հայաստանի համար, կամ էլ դա կարող է կապ ունենալ ԱՄՆ–ի պաշտպանության նախարարի՝ Վրաստան և Ուկրաինա կատարելիք այցի հետ, ով խոսել է ռազմական համագործակցության հնարավորությունների, այդ երկրներում ընդհուպ ամերիկյան ռազմածովային ուժերի բազա տեղակայելու մասին։
«ՀՀ նախագահն ու ԱԳՆ ղեկավարը նախևառաջ պետք է շեշտը դնեն այն հանգամանքի վրա, որ ՆԱՏՕ–ի կողմից չեղավ որևէ քննադատություն 44-օրյա պատերազմի հայտնի դեպքերի առթիվ, հետևաբար Հայաստանը պետք է հայտարարի 1994 թվականից մեկնարկած «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը ժամանակավորապես սառեցնելու մասին, մինչև որ հասցեական հայտարարություն չհնչի ՆԱՏՕ–ի կողմից և հետայսու չարգելվի հետխորհրդային տարածքում, մասնավորապես Ադրբեջանի ԶՈւ կազմում Հայաստանի դեմ ՆԱՏՕ–ական ինքնաթիռների կիրառումը»,– ասաց միջազգայնագետը։
ՆԱՏՕ–ի «Steadfast Noon 2021» գաղտնի վարժանքների նպատակը Եվրոպան ոչնչացնելն է
Բալասանյանի փոխանցմամբ` ԱՄՆ–ն Մեծ Բրիտանիայի հետ ինքնուրույն խաղ է սկսել հետխորհրդային տարածքում, ինչը որոշ առումով ՆԱՏՕ–ի բոլոր անդամների հետ համաձայնեցված չէ։
Լրահոս
0