«Արման Թաթոյանին մնացել է մի քանի ամիս»․ ըստ Արմեն Գրիգորյանի՝ ՄԻՊ-ն անաչառ չէ

Արման Թաթոյան - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Բաժանորդագրվեք
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» կներկայացնի ՄԻՊ գրասենյակի ղեկավարի իր թեկնածուին։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը rusarm.info-ի հետ հարցազրույցում քննադատել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ նշելով, որ «երբևէ չի տեսել նրանից անաչառ հայտարարություն»։

«Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական հայտարարություններ է անում, որոնք հետո հերքվում են պաշտպանության կամ այլ նախարարություններից։ Նա ակնհայտորեն ընդդիմադիր դաշտում հայտ է ներկայացրել և դիվիդենտներ է վաստակում», - ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ որոշ մարդիկ հանդես են գալիս «հակահեղափոխական դիրքերից», և Թաթոյանը նրանց շարքում է։
«Նրա պաշտոնավարմանը մնացել է մի քանի ամիս։ «Քաղաքացիական պայմանագիրը» այդ ժամանակ կներկայացնի ՄԻՊ գրասենյակի ղեկավարի իր թեկնածուին», - ասել է ԱԽՔ-ը։
Արմեն Գրիգորյանն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Ինչո՞ւ չենք պահանջում Սև լճից ադրբեջանցիների հեռանալը. պատասխանում է Արմեն Գրիգորյանը
Արման Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 2018-ի իրադարձություններից առաջ՝ 2016 թվականի փետրվարի 23-ին։ Վեց տարի անց՝ 2022-ի նույն օրը, նրա պաշտոնավարումը պաշտոնապես ավարտվելու է։
«ՄԻՊ–ի պնդումներն ակնհայտորեն ուռճացված են». ՊՆ–ն պատասխանել է Արման Թաթոյանին
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала