Բժշկական լաբորատորիաներում դիմակ չեն դրել․ 7 դեպքով տուգանք է նշանակվել

© Sputnik / Aram GareginyanԼաբորատորիա
Լաբորատորիա - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակելու է իրականացնել խստացված ստուգայցերը լաբորատորիաներում։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները տարբեր բժշկական լաբորատորիաներում վերջին տասնօրյակում իրականացրել են 14 ստուգայց, տրվել է 4 նախազգուշացում, 7 դեպքով նշանակվել է տուգանք։ Ընդ որում՝ ստուգայցերից 3-ը եղել են կրկնակի, և տուգանք է նշանակվել խախտումը կրկնվելու հետևանքով։
Լաբորատորիաներում արձանագրված հիմնական խախտումներն են մարդկանց կուտակումները, դիմակ չդնելը, սանիտարահիգիենիկ այլ պահանջների չպահպանումը։
Канцелярские товары - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2021
Մամաս խոսք էր տվել, բայց էլի դիմակ է գնել․ «կորոնավիրուսային» ու թանկարժեք սեպտեմբերի 1
Տեսչական մարմինը լոբորատորիաներում ստուգայցերով դիտարկում է ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանով սահմանված նորմերի պահպանումը։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակելու է իրականացնել խստացված ստուգայցերը լաբորատորիաներում։
Լրահոս
0