Երևանում շարունակվում է ինքնակամ կառույցների «ջարդը». տեսանյութ

Բաժանորդագրվեք
Երևանի քաղաքապետարանի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես է հատուկ տեխնիկան քանդում շինությունները։
Հոկտեմբերի 20-ին Երևանի քաղաքապետարանը շարունակել է ինքնակամ կառույցների ապամոնտաժումը Նոր Նորք վարչական շրջանում։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Եվս մեկ անգամ կոչ ենք անում Երևանի բնակիչներին զերծ մնալ ապօրինություններից»,– գրված է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։
Դալմայի այգիներում ապօրինի շինություններ են ապամոնտաժվում
Հիշեցնենք` Երևանի ավագանու հունիսի 22-ի նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով օրեցօր ավելացող ապօրինի կրպակներին ու շինություններին, հայտարարել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։
Ինչպես են Դավթաշենում ապամոնտաժում ապօրինի կառույցները. տեսանյութ
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала