Գնում եմ այնտեղ, որտեղ ինձ սպասում են. Աշտարակի կամրջի տակ հայտնաբերվել է 17-ամյա աղջկա դի

Աշտարակի կամուրջ - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Բաժանորդագրվեք
2 օր էր՝ հարազատներն ու ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները որոնում էին անհետ կորած աղջկան։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Աշտարակի կամրջի տակից փրկարարները դուրս են բերել 2 օր որպես անհայտ կորած համարվող 17-ամյա աղջկա դին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ այսօր ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժնից, որ Աշտարակի ձորում՝ Աշտարակի կամրջի տակ, դի կա։
Շիրակի ոստիկանություն - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Գյումրիում աղջիկը մորը հոգեմետ դեղեր է տվել, ապա ինքն է ինքնասպանության փորձ արել
Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու ոստիկանները կամրջի տակից դուրս են բերել մահացածի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ, նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն Արագածոտնի մարզի բնակիչ՝ 17-ամյա Գրետա Ա-ն էր, ում որպես անհետ կորած 2 օր էր՝ հարազատներն ու ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները որոնում էին։
Պատերազմի հետևանքով Հայաստանում ավելացել են ինքնասպանությունների դեպքերը
Կայքի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է երկտող, որում գրված է եղել. «Իմ քայլի մեջ ոչ ոքի չմեղադրեք, ես գնում եմ այնտեղ, որտեղ ինձ սպասում են»։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала