Հայաստանից Դոմինիկա մեկնելու համար մուտքի արտոնագիր չի պահանջվի

© Pixabay / PxhereПляж в Доминиканской республике
Пляж в Доминиканской республике - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Բաժանորդագրվեք
Հայաստանի Հանրապետության և Դոմինիկայի Ընկերակցության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2019 թվականի ապրիլի 5-ին։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետությունից Դոմինիկայի Ընկերակցություն հնարավոր կլինի մեկնել առանց մուտքի արտոնագրի։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց երկու երկրների միջև մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Համաձայնագրի նպատակն է Հայաստանի ու Դոմինիկայի քաղաքացիներին ազատել միմյանց տարածք մուտքի, տարանցման և կեցության արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից մինչև 90 օրը չգերազանցող ժամկետով:

ՀՀ ԱԳՆ–ի համոզմամբ` համաձայնագրի կնքումը կնպաստի Դոմինիկայի Ընկերակցության հետ հարաբերությունների զարգացմանը երկու պետությունների պաշտոնական պատվիրակությունների, քաղաքացիների փոխայցելությունների խթանման, զբոսաշրջության և միմյանց մասին ճանաչողության բարձրացման միջոցով։

Հայաստանի Հանրապետության և Դոմինիկայի Ընկերակցության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2019 թվականի ապրիլի 5-ին։ 750 քառ. կմ տարածք և 72 հազար բնակչություն ունեցող կղզին ի թիվս այլոց ՄԱԿ-ի, Ամերիկյան պետությունների կազմակերպության, Միջազգային արժութային հիմնադրամի և Համաշխարհային բանկի անդամ է։ Ընկերակցությունն ունի ընդամենը 4 դիվանագիտական ներկայացուցչություն՝ Վաշինգտոնում, Նյու Յորքում (ՄԱԿ), Լոնդոնում և Բրյուսելում։
Паспорт - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2021
Հայկական անձնագրով հեռու չես գնա, կամ երբ չափում են քանակը, ոչ թե որակը
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала