Հայաստանում առաջին անգամ «Թոնրատոն» կանցկացվի․ կազմակերպիչներն իսկական տոն են խոստանում

© Sputnik / Alexandr Imedashvili / Անցնել ֆոտոբանկԹոնիր
Թոնիր - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Թոնիր
Բաժանորդագրվեք
Կազմակերպիչներն ասացին, որ տոնի ընթացքում կկատարվեն հացը երկրպագելու ավանդույթի հետ կապված ծիսակատարություններ ու թոնրի շուրջ խաղեր կանցկացվեն:
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 23-ին, Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում առաջին անգամ տեղի կունենա «Թոնրատոն» միջոցառումը: Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտնեց «Միհր վոյաժ» զբոսաշրջային և մշակութային ընկերության համահիմնադիր Կարինե Փանոսյանը։
«Մենք ձգտում ենք հայկական մշակութային ժառանգության և, մասնավորապես, ավանդական հայկական հազարաշենների հանրահռչակմանն ու պահպանմանը։ Ցավոք, մեր բոլոր հարևանները( բացի Իրանից) ոտնձգություններ են անում հայկական ավանդույթների նկատմամբ, և մենք ուզում ենք պահպանել դրանք», - ասաց Փանոսյանը։
© Sputnik / Zara MikaԿարինե Փանոսյան
Կարինե Փանոսյան - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Կարինե Փանոսյան
«Կէան կրթամշակութային կենտրոն» ՀԿ–ի հիմնադիր Վանուհի Սիմոնյանն իր հերթին նշեց, որ տոնի անցկացման վայրը պատահական չէ ընտրված, քանի որ Ծովինարում պահպանվել են շատ հազարաշեններ: Նա ավելացրեց, որ տոնի ընթացքում կկատարվեն ծեսեր՝ կապված հացին երկրպագելու սովորույթի հետ։
© Sputnik / Zara MikaՎանուհի Սիմոնյան
Վանուհի Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Վանուհի Սիմոնյան
Սիմոնյանը նշեց, որ թոնիրը ոչ միայն կենցաղային նշանակություն ուներ, այլև սրբազան իմաստ, այդ ամենը կներկայացվի տոնի ընթացքում: Նա նշեց, որ Սուրբ ծնունդին երեխաները շրջել են տներով, ճրագ են տարել թոնիր վառելու համար ու դրա դիմաց քաղցրավենիք են ստացել։

«Տոնին ելույթ կունենան ազգային համույթները, կմասնակցեն Ծովինար գյուղի բնակիչները և, իհարկե, բազմաթիվ հյուրեր կլինեն ամբողջ Հայաստանից», - ասաց Սիմոնյանը:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» կազմակերպության ղեկավար Սեդրակ Մամուլյանը վստահեցրեց, որ փառատոնը կդառնա ամենամյա և երկրի բնակիչները հնարավորություն կունենան ծանոթանալու թոնիրի և հաց թխելու ծեսի հետ կապված բազմաթիվ ավանդույթներին:
«Շատ ավանդական ծիսական ճաշատեսակներ թոնրի մեջ էին պատրաստվում։ Մասնավորապես՝ Ամանորին պատրաստում էին Քաշիկա կամ Նավասարդի հարիսա։ Սա ձավարով ու գառան մսով ճաշատեսակ է, որը գիշերը դնում էին թոնրի մեջ, առավոտյան եփած հանում: Այս ուտեստը չէին խառնում, որ գալիք տարին լինի խաղաղ, առանց խառնակությունների ու պատերազմների», - ասում է Մամուլյանը։
© Sputnik / Zara MikaՍեդրակ Մամուլյան
Սեդրակ Մամուլյան - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Սեդրակ Մամուլյան
Նա նշեց, որ թոնիրը ժամանակակից սաունայի «նախահայրն է». հնում Հայաստանում եղել է «քուրսիի» ավանդույթը, երբ մարդիկ իջեցրել են ոտքերը գրեթե հանգած թոնրի մեջ, ծածկվել տաք վերմակով ու տաք օդով ինհալացիա են արել: Թոնրի շուրջ նստած մարդիկ տարբեր խաղեր էին խաղում։ Դրանք նույնպես կվերականգնվեն տոնի ժամանակ:
Համով Հայաստան․ այսպիսի խորոված ոչ մի տեղ չկա․ հայկական խորովածի անկրկնելի բաղադրատոմս
Թոնիրը հայերի կենցաղում մի շարք գործառույթներ էր կատարում, մասնավորապես՝ այնտեղ ուտելիք էին պատրաստում, դրա օգնությամբ ջեռուցում էին տունը։ Այն բնակավայրերում, որտեղ եկեղեցի չկար, հոգևորականներն իրավունք ունեին թոնրի առաջ պսակադրության արարողություն անցկացնել։ Համարվում էր, որ հաց թխելիս կռանալով, հայ կանայք խոնարվում էին արևին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала