Հայաստանը 3 մլն դոլար դրամաշնորհ կստանա Covid-19–ի դեմ պայքարելու համար

© Sputnik / Aram NersesyanСотрудники медцентра Арташат в коридорах
Сотрудники медцентра Арташат в коридорах - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Բաժանորդագրվեք
ՀՀ կառավարությունն արդեն նախատեսել է 3 մլն դոլարով վերազինել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի երկու մասնաճյուղերը։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին 3 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի Covid-19–ի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց բանկի ՀՀ–ի ու Եվրասիական զարգացման բանկի միջև «համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։
Դրամաշնորհը հաստատվելու պարագայում հատկացվելու է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից` «Հայաստանի Հանրապետությունում Covid-19 համավարակին պատրաստվածության մակարդակի բարձրացում. կորոնավիրուսից առաջացող սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» ծրագրի շրջանակրում։
Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է 16․09․2021թ․–ին։
Հիվանդանոց - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
2603 նոր դեպք, 32 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
ՀՀ կառավարությունն արդեն նախատեսել է 3 մլն դոլարով վերազինել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) Արարատի և Արմավիրի մարզերային մասնաճյուղերը։
Հարկ է նշել, որ ՀՎԿԱԿ-ի մարզային տասը մասնաճյուղից հինգը (Շիրակ, Լոռի, Սյունիք, Գեղարքունիք, Տավուշ) արդեն իսկ վերակառուցվել/կառուցվել և հագեցվել են լաբորատոր սարքավորումներով:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала