Հայաստանը դեռ դիրքորոշում չունի «3+3» ձևաչափի հետ կապված․ Գրիգորյան

© AFP 2020 / Murat CETINMUHURDAR / Turkish Presidential Press OfficeԻլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Բաժանորդագրվեք
«3+3» ձևաչափը առաջարկվել է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից՝ տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային խնդիրները լուծելու համար։ Բացի այդ երկու երկրներից խմբում, ըստ առաջարկի, կներառվեն Ռուսաստանը, Հայաստանը, Վրաստանը, Իրանը։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը rusarm.info-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանը դեռ դիրքորոշում չունի «3+3» ձևաչափի վերաբերյալ։
«Ձևաչափը դեռ հստակեցված չէ, երբ ավելի հստակ լինի, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք։ Բնականաբար, մենք քննարկում ենք այն, որոշ դիրքորոշումներ ներկայացրել ենք մեր գործընկերներին, և նրանք ըմբռնումով են մոտենում մեզ», - ասել է Գրիգորյանը։
Ինչո՞ւ չենք պահանջում Սև լճից ադրբեջանցիների հեռանալը. պատասխանում է Արմեն Գրիգորյանը
«3+3» ձևաչափը առաջարկվել է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից՝ տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային խնդիրները լուծելու համար։ Խմբում ըստ առաջարկի կներառվեն նաև Ռուսաստանը, Հայաստանը, Վրաստանը, Իրանը։ Ռուսաստանը և Իրանը հավանություն են տվել ձևաչափին, Հայաստանը և Վրաստանը դեռևս պաշտոնական արձագանք չեն տվել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала