ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

© Sputnik / Asatur YesayantsТрибуна перед началом пресс-конференция Джона Болтона в Посольстве США в Армении (25 октября 2018). Еревaн
Трибуна перед началом пресс-конференция Джона Болтона в Посольстве США в Армении (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին՝ նախարար Միրզոյանն առաջնահերթ ընդգծել է հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների հայրենադարձման հարցը։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Միրզոյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ. ի՞նչ են քննարկել
«Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-ամերիկյան երկխոսության զարգացման դինամիկայի կապակցությամբ՝ հատկապես կարևորելով ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում համագործակցությունը: Արարատ Միրզոյանն ու Քերըն Դոնֆրիդը քննարկել են տարբեր հարթակների, այդ թվում՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության (USASD) շրջանակներում ձեռնարկվելիք քայլերը»-, նշված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Միրզոյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ խոսել է 44–օրյա պատերազմում Թուրքիայի մասնակցությունից
Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին: Երկուստեք կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում:
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին՝ նախարար Միրզոյանն առաջնահերթ ընդգծել է հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների հայրենադարձման հարցը, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում:
Լրահոս
0