https://armeniasputnik.am/20211021/hnaravvor-e-chpatvastvats-patgamavorin-azh-chtoghnen-vahagn-hovakimjan-34531491.html
Հնարավոր է՝ չպատվաստված պատգամավորին ԱԺ չթողնեն. Վահագն Հովակիմյան
Հնարավոր է՝ չպատվաստված պատգամավորին ԱԺ չթողնեն. Վահագն Հովակիմյան
ՔՊ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վահագն Հովակիմյանն անդրադարձել է առողջապահության նախարարի կարգադրությանը, ըստ... 21.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-21T18:03+0400
2021-10-21T18:03+0400
2021-10-21T18:03+0400
աժ (ազգային ժողով)
պատգամավոր
պատվաստում
վահագն հովակիմյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/15/34521593_0:56:1600:956_1920x0_80_0_0_7e3c6b2a0a82618b1aca166480b277d4.jpg
Ոչ վաղ անցյալում բոլորն ԱԺ շենքի մուտքի մոտ ջերմաչափվում էին, և բարձր ջերմության դեպքում որևէ մեկին ներս չէին թողնում։ Այսինքն` կարող է այնպիսի կարգավորում լինել, որ եթե պատգամավորը կամ նախարարը պատվաստված չէ կամ թեստ չի հանձնել, աշխատավայր չթողնեն, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ Հայաստանում պատվաստումը պարտադի՞ր է, թե՞ կամավոր. պատասխանում են քաղաքացիները«Բոլորը պետք է պարտադիր պատվաստվեն։ Դա հանրային առողջության համար է։ Եթե նույնիսկ պատգամավորին ըստ Սահմանադրության ոչ ոք չի կարող չպատվաստվելու կամ թեստ չհանձնելու համար աշխատանքից ազատել, միևնույնն է, նա նույնպես պետք է պատվաստվի։ Ես ինքս պատվաստվել եմ, և հիմա մեզ մոտ կա կարգավորում, ըստ որի` եթե պատգամավորն ունի ջերմություն, ապա ԱԺ շենք մուտք գործելու իրավունք չունի»,– նշեց ԱԺ պատգամավորը։Հովակիմյանի կարծիքով` քանի որ խոսքն առնչվում է հանրային առողջությանը, ապա պետությունն իր տնօրինության տակ եղած ամբողջ գործիքակազմը պետք է օգտագործի մարդկանց առոջությունը պահպանելու համար, առավել ևս, որ բոլոր երկրները գնում են պարտադիր պատվաստման ճանապարհով։ Նրա տեղեկացմամբ` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում չպատվաստված պատգամավոր չկա։Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած` ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ, փաստաթուղթ։ Հետագայում պարզաբանվեց, որ հրամանը գործում է հոկտեմբերի 14-ից։ Հնդկաստանը պայմանավորվել է Հայաստանի հետ COVID-19–ի հավաստագրերի փոխադարձ ճանաչման մասինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 16-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանում առաջիկայում կարող են սկսել Covid թեստավորման պատասխան պահանջել ոչ թե 2 շաբաթը մեկ անգամ, այլ ամենշաբաթյա պարբերականությամբ։Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից մինչև հոկտեմբերի 18-ը Հայաստանի Հանրապետությունում 588․385 քաղաքացի է պատվաստվել կորոնավիրուսի դեմ։
https://armeniasputnik.am/20211019/patvastumnery-voch-miajn-irakanacvum-en-ajlev-dra-cucanishnery-eapes-bardzr-en-pn-34438197.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/15/34521593_90:0:1510:1065_1920x0_80_0_0_1111122972cef74d95c06b4601d1872d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
աժ (ազգային ժողով), պատգամավոր, պատվաստում, վահագն հովակիմյան
աժ (ազգային ժողով), պատգամավոր, պատվաստում, վահագն հովակիմյան
Հնարավոր է՝ չպատվաստված պատգամավորին ԱԺ չթողնեն. Վահագն Հովակիմյան
ՔՊ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վահագն Հովակիմյանն անդրադարձել է առողջապահության նախարարի կարգադրությանը, ըստ որի` ԱԺ պատգամավորներն ազատված են 14-օրյա ժամկետում ՊՇՌ թեստ հանձնելու կամ պատվաստվելու պարտավորությունից։
Ոչ վաղ անցյալում բոլորն ԱԺ շենքի մուտքի մոտ ջերմաչափվում էին, և բարձր ջերմության դեպքում որևէ մեկին ներս չէին թողնում։ Այսինքն` կարող է այնպիսի կարգավորում լինել, որ եթե պատգամավորը կամ նախարարը պատվաստված չէ կամ թեստ չի հանձնել, աշխատավայր չթողնեն,
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց պատգամավոր Վահագն Հովակիմյանը։
«Բոլորը պետք է պարտադիր պատվաստվեն։ Դա հանրային առողջության համար է։ Եթե նույնիսկ պատգամավորին ըստ Սահմանադրության ոչ ոք չի կարող չպատվաստվելու կամ թեստ չհանձնելու համար աշխատանքից ազատել, միևնույնն է, նա նույնպես պետք է պատվաստվի։ Ես ինքս պատվաստվել եմ, և հիմա մեզ մոտ կա կարգավորում, ըստ որի` եթե պատգամավորն ունի ջերմություն, ապա ԱԺ շենք մուտք գործելու իրավունք չունի»,– նշեց ԱԺ պատգամավորը։
Հովակիմյանի կարծիքով` քանի որ խոսքն առնչվում է հանրային առողջությանը, ապա պետությունն իր տնօրինության տակ եղած ամբողջ գործիքակազմը պետք է օգտագործի մարդկանց առոջությունը պահպանելու համար, առավել ևս, որ բոլոր երկրները գնում են պարտադիր պատվաստման ճանապարհով։ Նրա տեղեկացմամբ` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում չպատվաստված պատգամավոր չկա։

19 հոկտեմբերի 2021, 14:25
Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած` ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ, փաստաթուղթ։ Հետագայում պարզաբանվեց, որ հրամանը գործում է հոկտեմբերի 14-ից։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 16-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանում առաջիկայում կարող են սկսել Covid թեստավորման պատասխան պահանջել ոչ թե 2 շաբաթը մեկ անգամ, այլ ամենշաբաթյա պարբերականությամբ։
Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից մինչև հոկտեմբերի 18-ը Հայաստանի Հանրապետությունում 588․385 քաղաքացի է պատվաստվել կորոնավիրուսի դեմ։