Միրզոյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ. ի՞նչ են քննարկել

© Photo : official site of MFA of RA Արարատ Միրզոյանը հանդիպել է Տոյվո Կլաարի հետ
Արարատ Միրզոյանը հանդիպել է Տոյվո Կլաարի հետ - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Բաժանորդագրվեք
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը մանրամասներ է հրապարակել Միրզոյանի և Կլաարի հանդիպումից։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը խոսել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«ԱԳ նախարարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցեր՝ ընդգծելով հետագա արդյունավետ համագործակցության առաջմղման կարևորությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովի աշխատանքների շուրջ»,- նշում են գերատեսչությունից։

Նշվում է, որ զրուցակիցները հանգամանալից քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցեր։ Միրզոյանն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, Նյու Յուրքում տեղի ունեցած հնգակողմ հանդիպմանը, շեշտել խաղաղ բանակցությունների վերսկսման կարևորությունը։ Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:
Армянский военнослужащий на армяно-азербайджанской границе - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2021
Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի սահմանային իրադրության սրմամբ. Թոյվո Կլաար
Արարատ Միրզոյանը նշել է, որ չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց և շեշտել վերջիններիս անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ այսօր ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին ընդունել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրանք երկկողմ հարաբերությունների օրակարգի շուրջ մտքեր են փոխանակել, անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին։
Նշենք՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստանում էր նաև այս տարվա սեպտեմբերին։ Նրան ընդունել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը։Կլաարը Երևանից մեկնել էր Բաքու, բայց մինչ այդ Երասխ էր այցելել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала