Պուտինն աշխարհի ներկայիս վիճակը համարում է սառը պատերազմի ձախողման արգասիք

© Sputnik / POOL / Անցնել ֆոտոբանկՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Բաժանորդագրվեք
ՌԴ նախագահը կոչ է արել վերանայել կյանք դրվածքը` գոյատևման հնարավորությունները մեծացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհի ներկայիս վիճակը սառը պատերազմի ձախողման արդյունքն է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Վալդայ» ֆորումի ժամանակ ելույթ ունենալիս։
Ինչպես նշել է Պուտինը, քաղաքական պատմությունը, կարծես, դեռ օրինակներ չգիտի` ինչպես կայուն համաշխարհային իրավիճակ հաստատել առանց մեծ պատերազմի և ոչ նրա արդյունքների հիման վրա, ինչպես դա եղավ Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո։ Այնպես որ, հնարավորություն կա չափազանց բարենպաստ նախադեպ ստեղծելու։

«Արևմուտքի տիրապետության հիման վրա սառը պատերազմից հետո դա անելու փորձը, ինչպես տեսնում ենք, հաջողությամբ չի պսակվել։ Աշխարհի ներկայիս վիճակն անհաջողության արգասիք է։ Մենք պետք է դաս քաղենք դրանից», – ասել է ՌԴ նախագահը։

Այսօր, ըստ Պուտինի, Արևմուտքի գերիշխանությունը համաշխարհային գործերում զիջում է իր տեղը շատ ավելի բազմատեսակ համակարգին։ Վայրի կապիտալիզմը, նրա կարծիքով, չի գործում։
«Ուժերի փոխված դասավորվածությունը ենթադրում է մասնաբաժինների վերաբաշխում հօգուտ այն աճող և զարգացող երկրների, որոնք մինչ օրս իրենց զրկված էին զգում։ Ուղիղ ասած, մի քանի հարյուրամյակ առաջ սկսված և 20-րդ դարի վերջին կարճ ժամանակով գրեթե բացարձակ դարձած Արևմուտքի գերիշխումը համաշխարհային գործերում զիջում է տեղը շատ ավելի բազմազան համակարգին», –ասել է նա։
Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
«Պետք չէ իրար խառնվել»․ Պուտինը՝ Էրդողանի հայտարարության և ՄԱԿ-ի վերակազմավորման մասին
Այս փոխակերպման գործընթացը, ըստ ՌԴ նախագահի, բնականաբար մեխանիկական չէ և «յուրովի, կարելի է նույնիսկ ասել` բացառիկ է»։
ՌԴ առաջնորդի կարծիքով` աշխարհի վերակառուցման առաջիկա շրջանում, որի հանգուցալուծումը դեռ պարզ չէ, չափավոր պահպանողականությունը աշխարհայացքի ամենախելամիտ սկզբունքն է։

«Աշխարհի վերակառուցման առաջիկա շրջանը, որը կարող է բավական երկար տևել, և որի վերջնական արդյունքը պարզ չէ, չափավոր պահպանողականությունն է. ամենախելամիտ վարքագիծը, համենայնդեպս իմ կարծիքով։ Այն բնականաբար անխուսափելիորեն փոփոխվելու է, սակայն բժշկական «մի՛ վնասիր» սկզբունքը դեռ առավել ռացիոնալ է թվում», – կարծում է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը բնական կատակլիզմների ֆոնին կոչ է անում վերաիմաստավորել կյանքի դրվածքը` գոյատևման հնարավորությունները մեծացնելու համար։
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
«Մեր տուն մի խցկվեք»․ Պուտինը դիմել է Արևմուտքին
«Կատակլիզմների պայմաններում գոյատևման շանսերը բարձրացնելու համար անհրաժեշտ կլինի վերաիմաստավորել այն, թե ինչպես է կազմակերպված մեր կյանքը, ինչպես դասավորված բնակատեղին, ինչպես են զարգանում կամ ինչպես պետք է զարգանան քաղաքները։ Ինչպիսին են պետությունների տնտեսական զարգացման առաջնահերթությունները», – ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը համոզված է, որ անվտանգությունը գլխավոր հրամայականներից է, և այսօր դա ակնհայտ է դարձել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала